ԱՄՆ-ն բարձրացրեց Արցախի հայերի չլուծված հարցը․ Ալիևի թափը հերիքեց ասել՝ կխոսի, բայց ոչ՝ այս հայի հետ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 14:20
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

«Թե՛ ՌԴ-ի առաջարկած փաստաթղթի դեպքում, թե՛ ԱՄՆ-ի առաջ քաշած գաղափարների պարագայում կռիվը գնում է՝ կա՞ Լեռնային Ղարաբաղի հարց, թե՞ չկա։ Ես նկատի ունեմ՝ միջնորդի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում չհարթված մասը դա է՝ կա՞ պրոբլեմ, թե՝ չկա։ Ադրբեջանն ասում է, որ չկա պրոբլեմ՝ ո՛չ տարածքային ամբողջականության, ո՛չ ինքնորոշման։ Ե՛վ ՌԴ-ն, և՛ Արևմուտքն ասում են՝ ո՛չ, դուք ունեք պրոբլեմ, որտեղ արդեն գալիս է ձևակերպման հարցը՝ ո՞նց է պրոբլեմը ձևակերպվում, Արևմուտքի և ՌԴ-ի մոտեցումներն ու երաշխիքները, այո, տարբեր են»,- Factor TV-ին տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ներկա փուլի՝ ԼՂ-ի հարցի դրվագն այսպես ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

ԱՄՆ-ն առաջարկում է Բաքու-Ստեփանակերտ խոսակցություն սկսել՝ միջազգային մեխանիզմների գործարկմամբ, իրավունքների և անվտանգության հարցերը քննարկել։ Բայց Ալիևը չի ընդունում միջազգային մեխանիզմի պայմանը՝ ասելով, որ եթե արտաքին ուժերը չմիջամտեն, գործընթացն ավելի հեշտ կընթանա։ Ինչո՞ւ է դեմ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի առաջարկին։ Արման Եղոյանն ասում է՝ պարզ է բանաձևը․ միջազգային երաշխիք լինում է այնտեղ, որտեղ կա խնդիր, որը պետք է լուծվի, ինչի նպատակով ընտրվում է միջանկյալ տարբերակ։

Ըստ ՀՀ կառավարող ուժի ներկայացուցչի՝ Ադրբեջանն ուզում է պրոբլեմը լուծել՝ դրա մասին ոչինչ չխոսելով։

«Իրենց հիմնական նպատակը միջազգային հանրության համար հարցը մոռացության տալն է։ Իր համար ձեռնտու կլինի ընդհանրապես հայաթափել Արցախը։ Ամբողջ հարցը դա է՝ ինքը դիտարկում է, որ եթե հայերն այնտեղ են, ինքը կա՛մ հայերի հասցեագրած խնդիրները պետք է լուծի՝ որոշակի չափով, կա՛մ էլ կունենա խնդիր միջազգային հանրության հետ։ Ինքը ոչ այն է ցանկանում անել, ոչ էլ մյուս տարբերակը»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան