Բաքվի բանտում 6-7 հոգով ծեծել, նսեմացրել են գերիներին, խոշտանգման զոհին ՊՆ-ն ո՞նց է ծառայության ուղարկում․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Մտահոգիչ է Բաքվի բանտերից Հայաստան վերադարձած ռազմագերիների դրությունը։ Factor TV–ի հարցազրույցում ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ ահազանգելով, որ վերադարձած գերիները կրկին զորակոչվում են բանակ զինծառայության։

Իրավապաշպան ՀԿ-ն այցելում է ռազմագերիների ընտանիքներին՝ փաստագրելով առկա խնդիրները։ 44-օրյա պատերազմից հետո վերադարձված գերիներին վերականգնողական կենտրոն էին տանում, ուր տևական ժամանակ նրանք գտնվում էին՝ խոշտանգումներից վերականգնվելու, հոգեբանական ծանր վիճակից ազատվելու նպատակով, սակայն իրավիճակն աստիճանաբար փոխվել է․

«Այդ 17 գերիները, որ հիմա վերադարձել են, նրանցից և ոչ մեկը չեն եղել վերականգնողական կենտրոնում և չեն էլ տարել կենտրոններ։ Այս իշխանությունները ոչ միայն անտարբեր են, այլև՝ պատասխանատվությունից զուրկ։ Այդ անտարբերության համատեքստում ընդգծեմ Պաշտպանության նախարարի անունը, և լսեցի՝ ինչպես էր երեկ պնդում, որ գերիները պետք է գնան կրկին ծառայելու։ Ի՞նչ պայմաններ եք ստեղծել դուք զինվորների համար, որ նրանք գերության մեջ չհայտնվեն»։

Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո Ժաննա Ալեքսանյանն այցելել է ռազմագերիների մի քանի ընտանիքների և ծանոթացել նրանց պատմություններին։ ՀԿ-ն հրապարակել է սեպտեմբերին գերեվարված հայ զինծառայողներից մեկի պատմությունը, որը վերադարձել է արդեն Հայաստան և պատմել, թե ինչպիսի դաժան վերաբերմունքի է արժանացել Բաքվի բանտերում 20 օր։ Ի դեպ, նրա ներկայացմամբ՝ ինքը նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում է ենթարկվել հոգեբանական ճնշումների․ «Հայաստանում նրան ասել են՝ բա մի հատ նռնակ չունեի՞ր, ինքնասպան լինեիր։ Այս զինծառայողը գերեվարվել է զինադադարից հետո՝ 13-ին է եղել զինադադարը, ինքը գերեվարվել է 15-ին։ Նրան Բաքվի բանտում 6-7 հոգով ծեծել են, նվաստացրել։ Գերիները խոշտանգման զոհեր են, ո՞նց է ՊՆ-ն նրանց կրկին ուղարկում զինծառայության»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան