2050 թ.-ին ՀՀ բնակչության թիվը կնվազի , հասնելով մինչև 2,6 մլն-ի. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Երկրի բնակչության թիվը նոյեմբերի 15-ին պաշտոնապես դառնում է 8 մլրդ: Այսօր հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ  աշխարհի բնակչության թիվն առաջիկա տասնամյակներում ևս շարունակելու է աճել:

2011 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր 7 մլրդ ու 11 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 1 մլրդ-ով: Սպասվում է, որ 2050 թվականին երկրի բնակչության թիվը կլինի 9.7 մլրդ, 2080 թվականին՝ 10,4 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների՝ այս ցուցանիշը կպահպանվի մինչև 2100 թվականը:

«Բնակչության թվի աճը գլոբալ առումով բերում է մի շարք խնդիրներ՝ առողջապահական, կրթական, կենսաթոշակային, սոցիալ-տնտեսական: Կարող ենք ասել, որ բնակչության թվի աճով պայմանավորված, բոլոր բնագավառների վրա բեռն ավելանում է: Մյուս կողմից էլ երկիր մոլորակի ռեսուրսներն անսպառ չեն»,-ասաց Աննա Հովհաննիսյանը:

«Այս աճի միտումը պահպանվում է մոտ 20 տարի: Ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս կյանքի սպասվող միջին տևողությունը բարձրանում է: Պատճառն այն է, որ առողջապահական ծառայություններն առավել հասանելի են դարձել: Նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, մարդկանց առողջական խնդիրները շատ ավելի հեշտ են լուծվում»,- ասաց Աննա Հովհաննիսյանը:

Ի տարբերություն աշխարհի միտումներին՝ Հայաստանում ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել: Վերջին տվյալներով այն կազմում է 1,6: Կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը այդ նվազման միտումը կպահպանվի: Պատճառը սոցիալ-տնտեսական է՝ ցածր աշխատավարձ, բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունների սղություն:

Ծնելիության ցուցանիշի, ինչպես նաև արտագաղթի տեմպերի փոփոխությամբ պայմանավորված, ըստ կանխատեսումների մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը ևս կնվազի:

Ծնելիության պարզ վերարտադրողական ցուցանիշից ցածր տվյալներ գրանցվում են եվրոպական երկրներում:

Մանրամասները՝ տեսանյութում։