Ադրբեջանի նոր ագրեսիաներին պիտի պատրաստվենք․ կգնա դրան՝ հենց գեոպոլիտիկ պայմանները թույլ տան․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ՀՀ-ի տարածքի վրա հարձակվելուց առաջ ինֆորմացիոն ֆոն է ստեղծում՝ մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական դիրքերի վրա կրակելու մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտնել է, որ ՀՀ ԶՈւ-ն և ԼՂ ՊԲ-ն կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որոնց ի պատասխան, իբր, «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել։ ՀՀ և ԼՂ Պաշտպանության նախարարությունները հերքել են Ադրբեջանի դիրքերի գնդակոծման մեղադրանքները։ Հակառակը՝ վերջին օրերին Ադրբեջանն է կրակում ՀՀ-ի ուղղությամբ։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանին Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ արդյո՞ք նոր էսկալացիաների է տանում Ադրբեջանը։ Փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի նոր սադրանքներին, և նշում՝ սեպտեմբերի ագրեսիայից հետո Արդբեջանի մարտավարությունն է փոխվել՝ ագրեսիվ հռետորաբանությունը ներկայացվում է իբրև պատասխան քայլ Հայաստանի կողմից թվացյալ, այսպես կոչված, գործողությունների․ «Ալիևյան ռեժիմը դառնում է ինքն իր ռազմատենչ հռետորաբանության շուրջ ստեղծված ծուղակի զոհը։ Դա միակ ճանապարհն է, որով Ալիևի ռեժիմը կարող է պահպանել իր գոյությունը։ Այսինքն՝ նրան անհրաժեշտ է մշտապես ունենալ թշնամի, որը ՀՀ-ն և Արցախն են, ըստ էության՝ հայությունն է, և անընդհատ ցույց տալու, որ իրենք ունեն խնդիր հայկական կողմի հետ։ Այդ քայլերը պիտի ուղղված լինեն սահմանային լարումներին, օկուպացիոն գործողություններին»։

Արմինե Մարգարյանը նշում է՝ սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո միջազգային հանրության ուշադրությունն ավելի է սևեռվել Հայաստան-Ադրբեջան օրակարգի վրա, մասնավորապես, Ադրբեջանի միլիտարիստական քաղաքականության վրա՝ ուղղված ՀՀ-ին և ԼՂ-ին, ինչը խնդիրներ է ստեղծել Ալիևի համար լուրջ սրացումների գնալու հարցում։

«Բայց որպեսզի զուգահեռաբար թարմ պահի իր այսպիսի օրակարգը Ադրբեջանի ներսում, բնականաբար, այսպիսի գործելաոճը շարունակական է լինելու, և եթե աշխարհաքաղաքական զարգացումներում լինեն՝ այնպիսի իրադարձություններ, որոնք Ալիևի ռեժիմին հնարավորություն կտան գնալ այդպիսի գործողությունների, նա գնալու է դրան»,- ասաց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան