Եթե սպառազինություն ունենանք՝ իրենց հետ կխոսենք իրենց լեզվով․ Գուրգեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները, չնայած հայկական կողմի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից զորքերի դուրս բերման պահանջին, նշեց․ «Մենք նախագիծ ենք ընդունել, որը նաև մեր բանակի բարեփոխման հիմնաքարն է դառնալու, այսինքն՝ մենք սկսում ենք այնպես անել, որ մեր բանակը հզորացենք։ Մինչև մենք մեր բանակը չհզորացնենք ու հույսներս մեզ վրա չդնենք, մենք չենք կարող մեր թշնամու հետ իր լեզվով խոսել․․․ Մեր բանակը դեռևս կառուցման ընթացքի մեջ է։

Մեր գերատեսչություններն աշխատում են թե՛ ԵՄ-ի, թե՛ ՌԴ-ի և թե՛ ԱՄՆ-ի հետ, որպեսզի նրանք թույլ չտան հարձակում մեր երկրի վրա։ Ինչ վերաբերում է հայկական տարածքնարից ադրբեջանական զորքերի դուրս գալուն, կարծում եմ՝ պետությունները ստիպելու են, որ դուրս գան մեր տարածքներից»։

Մելքոնյանը նաև հայտնեց, որ Հայաստանը սպառազինության ձեռք բերման հարցով այժմ ունի կնքված պայմանագիր հնդկական կողմի հետ, և մի քանի երկրների հետ քննարկումներ են ընթանում։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը սպառազինությունը ձեռք է բերում պաշտպանական նպատակներով։

Մանրամասները՝ տեսանյութում։