Գերմանիան վճռական է աջակցելու ՀՀ դատաիրավական և ՍԴ ինստիտուցիոնալ բարեփոխումներին

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

ՍԴ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Արման Դիլանյանն ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում: Ըստ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների ու սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Այս առնչությամբ Արման Դիլանյանը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում բարեփոխումներին տրամադրվող համապարփակ ու մշտական աջակցությունը:

Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին հայ-գերմանական իրավական համագործակցության խթանմանը միտված քայլերի համար և ողջունել է Բարձր դատարանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը: Վիկտոր Ռիխտերը նշել է, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու սահմանադրականությունը անվտանգության, կայունության ու զարգացման գրավականն են, և Գերմանիան վճռական է աջակցելու Հայաստանի դատաիրավական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի միջև իրավական երկխոսության հետագա ամրապնդումը ու մոտ ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերն արժևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործունեությունը: