Ժնևում մեկնարկել են հացահատիկային գործարքի շուրջ ՌԴ-ի և ՄԱԿ-ի բանակցությունները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև հացահատիկային գործարքի շուրջ բանակցությունների նոր փուլն է մեկնարկել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի ղեկավար Ալեսսանդրա Վելուչին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հանդիպումը մեկնարկել է»,- ասել է նա ճեպազրույցում։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերիշինը։ ՄԱԿ-ի կողմից բանակցություններին մասնակցում են Առևտրի և զարգացման կոնֆերենցիայի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպենը և կառույցի հումանիտար հարցերի համակարգման վարչության ղեկավար Մարտին Գրիֆիթսը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆանի Թրեմբլեյը հայտնել էր, որ հանդիպմանը «շարունակվելու են խորհրդակցությունները՝ աջակցելու գլխավոր քարտուղարի (ՄԱԿ) ջանքերին՝ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»։

Հավելենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն ավելի վաղ առաջարկել էր կողմերին այն երկարաձգել մեկ տարով։ Գործարքը կնքվել էր հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև։

Հոկտեմբերի 29-ին ՌԴ-ն հայտարարել էր, որ դուրս է գալիս հացահատիկային գործարքից՝ Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի նավատորմի վրա հարձակումների պատճառով։ Սակայն նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան վերադառնում է գործարքին։

Էմմա Չոբանյան