Ներքին Հանդում քաղաքացիական կյանք չկա, իսկ Կապանում 2700 հա տարածք է օկուպացված. Թաթոյանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Հայաստանը ներկայումս գտնվում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ: Այդ խնդիրները պայմանավորված են ադրբեջանական ներխուժումներով, ինչպես նաև մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական ԶՈՒ ներկայությամբ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքները:

Արման Թաթոյանի արձանագրմամբ՝ ադրբեջանական ԶՈՒ գործողությունները վկայում են, որ նրանք չեն էլ պատրաստվում հեռանալ օկուպացված տարածքներից, քանի որ ակտիվորեն ամրաշինական աշխատանքներ են անում, բունկերներ, ճանապարհներ, շինություններ են կառուցում:

«Ադրբեջանցիների թիրախի ներքո են Տաթևի, Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը և նման ռազմավարական բնույթի անվտանգային օբյեկտներ։ Այս օբյեկտների հետ որևէ բան պատահելու դեպքում՝ կարող է աղետալի հետևանքներ առաջանալ մեր բնակավայրերի համար»,- նշեց Թաթոյանը:

Ասուլիսի ժամանակ նախկին ՄԻՊ-ը ներկայացրեց լուսանկարներ, թե ինչպես են ադրբեջանցիները Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ 10-12 մ լայնությամբ ճանապարհ է կառուցում.

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք՝ թե ինչպես են այս ճանապարհը կառուցում: Նրանք հանքերից կամ այլ տեղերից բերում են քարեր, մանրացնում են, լցնում են այդ ճանապարհին, հետո ցեմենտով միախառնում են, որպեսզի նաև ձմռան համար պատրաստ լինի նաև այս ճանապարհը: Այսինքն, ադրբեջանցիներն ակնհայտորեն պատրաստվում են ձմռան»։

Թաթոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով ադրբեջանցիների տեսադաշտում է նաև Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը, ինչի հետևանքով գյուղում ընտանիքներ չկան, քաղաքացիական կյանքը ևս, որպես այդպիսին, չկա: Նրա խոսքով՝ Ներքին Հանդում մարդիկ չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ, ադրբեջանական տեղակայումներ կան նաև Ներքին Հանդի դպրոցի վերևում, որտեղից անգամ լսելի են ադրբեջանցի զինվորականների ձայները.

«Ադրբեջանցիների վերահսկում են նաև Ներքին Հանդի գերեզմանոցը: Մեր քաղաքացիները զրկված են իրենց հարազատների շիրիմներին մոտենալու հնարավորությունից, քանի որ դրանք գտնվում են ադրբեջանցիների ուղիղ թիրախի ներքո այդ հատվածները։ Այս գյուղում ջուրը ևս կտրվել է հենց ադրբեջանական ԶՈՒ ներկայության պատճառով։ Մենք այդ հատվածում ունենք աղբյուրի ակունքներ, որտեղից խմելու ջուր է գալիս, հիմա որոշ միջոցներ ձեռնարկվել են, որ ջուր լինի, բայց այն որակը չէ այլևս»։

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանցիների սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ գյուղերում մարդկանց մեծ վնասներ են հասցվել, խոշոր եղջերավոր կենդանիները քանակն այս գյուղերում կրճատվել է, խմելու ջուրը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ հասարակական տրանսպորտ չի գործում:

«Ճակատենում ադրբեջանական ԶՈՒ-ն մայիս-հունիս ամիսներին նոր դիրք է տեղակայել, որտեղից վերահսկում է գյուղի արոտավայրերը, հանգստյան գոտիները։ Այս դիրքը չափազանց վտանագավոր է, այն իշխող դիրք է նաև գյուղի նկատմամբ, և մարդիկ այլևս առանց տագնապի չեն կարողանում օգտագործել այդ հողատարածքները»,- ասաց նա:

Անդրադառնալով Կապան համայնքին՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշեց, որ այստեղ 2700 հեկտար օկուպացված տարածք ունենք, որից 170-ը անտառային հողեր են, 130-ը՝ համայնքային, իսկ 2400-ը՝ հատուկ պահպանման հողեր։

Ռոզա Վարդանյան