ԱՄՆ-ը որոշել է Ուկրաինային ժամանակակից հարվածային անօդաչուներ չտրամադրել․ WSJ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

The Wall Street Journal-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է ժամանակակից Grey Eagle MQ-1C հարվածային անօդաչուները Կիևին չփոխանցել, թեև Ուկրաինան և ԱՄՆ Կոնգրեսի անդամները, որոնք աջակցում են Կիևին այս հարցում, բազմիցս խնդրել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Պենտագոնը հանդես է եկել մատակարարումների դեմ՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի և Մոսկվային ազդակ տակ, որ ԱՄՆ-ը Կիևին տրամադրում է զենք, որն ունակ է Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնել։ ԱՄՆ պաշտոնյաները նաև որոշակիորեն մտահոգված են, որ անօդաչու թռչող սարքերը կարող են խոցվել մարտի դաշտում՝ հակառակորդին բացահայտելով նորագույն տեխնոլոգիաներից մի քանիսը, ինչպիսիք են ինքնաթիռի տեսախցիկները: Սակայն որոշում կայացնելիս այդ ռիսկերը որոշիչ չեն եղել։

Grey Eagle MQ-1C-ն արտադրող General Atomics ընկերության պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցին հաստատել է, որ իրենց հայտնի է Պենտագոնի որոշման մասին, սակայն մանրամասներ հրաժարվել է հայտնել։ Պենտագոնն ու Սպիտակ տունը ևս չեն մեկնաբանել որոշումը։

WSJ-ը հայտնում է, որ սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի 17 անդամներ՝ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական ​​կուսակցություններից, նամակ են հղել ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ խնդրելով որքան հնարավոր է շուտ Gray Eagle MQ-1C տրամադրել Կիևին։

Էմմա Չոբանյան