Արարատ Միրզոյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
10.11.2022 | 09:30Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին: