Գյումրիում կառապանի՝ իր ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
08.11.2022 | 15:00Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշենք, որ Factor.am-ը ավելի վաղ հայտնել էր՝ կառապանը ոստիկանությանը տված բացատրությունում նշել էր, որ ձիու թամբը նոր է, որի պատճառով էլ վերք է բացվել։