Ջերմուկը՝ դիտարկման տակ. ճոպանուղին չի աշխատում, արոտավայրերում վտանգավոր է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջերմուկ քաղաքից անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական խմբավորումները։ Խորհրդարանում այս մասին հայտարարեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ ըստ էության հերքելով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ նախորդ շաբաթ խորհրդարանում արած հայտարարությունը։ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Ջերմուկի ուղղությամբ շրջափակման մեջ հայտնված հակառակորդի զինված խումբը հետ է քաշվել։

Այսօր, սակայն, Վայոց Ձորի մարզպետը, առանց հստակեցնելու՝ արդյո՞ք հակառակորդի նույն զինված խմբավորման մասին է խոսքը, թե՝ ոչ, հայտարարեց՝ քաղաքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին հնարավոր է տեսնել։ Թե ինչով է պայմանավորված բարձրաստիճան զինվորականի և Վայոց Ձորի մարզպետի հայտարարարությունների հակասականությունը կամ կա՞ հակասություն, թե՞ ոչ, Արարատ Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել։

Ի դեպ, Factor TV-ն օրեր առաջ գրավոր հարցում էր արել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե Ջերմուկի դիրքերի քանի տոկոսն է անցել հակառակորդի հսկողության տակ և ՀՀ ինքնիշխան տարածքից որքան տարածք է զավթվել։ ՊՆ-ն տեղեկությունների հիմնական մասը որակել էր որպես պետական և ծառայողական գաղտնիք՝ հրաժարվելով պատասխանել հարցերին, այն դեպքում, երբ ԳՇ պետը լրագրողների հետ ճեպազրույցում ավելի վաղ խոսել էր դրանց մասին։

Ադրբեջանական ներխուժումից երեք օր անց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նաև հայտնել էր, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը 7.5 կմ խորությամբ է ներխուժել Հայաստանի տարածք։ Մարզպետից այսօր հետաքրքվեցինք՝ այս ֆոնին ի՞նչ է փոխվել զբոսաշրջային քաղաք համարվող Ջերմուկում։ Մարզպետը, սակայն, չի կարծում, որ նրանց ներկայությունը կարող է զսպող նշանակություն ունենալ։

Իսկ Գեղարքունիքի մարզպետի կարծիքով՝ Եվրամիության դիտորդների ներկայությունն իրավիճակի վրա ազդել է։ Ըստ Կարեն Սարգսյանի՝ սահմաններին հարաբերական կայուն իրավիճակ է, և դրա պատճառը նաև դիտորդների ներկայությունն է։ Ադրբեջանական վերջին հարձակումից հետո տեղահանվածների մոտ 90 տոկոսը, մարզպետի խոսքով, վերադարձել է իրենց բնակավայրեր։

Թե՛ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքը, թե՛ Գեղարքունքի մարզի Կուտական համայնքը, որոնք սեպտեմբերի 13-ի հարձակման թեժ կետերն էին, մարզպետների խոսքով, այժմ հակառակորդի դիտարկման տակ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան