Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենայի, դա կնշանակեր՝ ես Խաչատուր Սուքիասյանը չեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Սիլ պլազայի» վրա արգելանք դնելու՝ Դատախազության որոշմանը, պարզաբանեց. «Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվել, որովհետև պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան՝ ինչ է կատարվել, որ կարողանան վերջնական արդյունքում, եթե պետությանը վնաս է հասցվել, եթե օրենքի կետ է խախտվել, որպեսզի օրենքը պաշտպանվի գործողություների արդյունքում»:

Անդրադառնալով գույքի ձեռքբերմանը՝ պատգամավորը պարզաբանեց․ «Ո՞վ է ասել՝ ջրի գնով վաճառվել է այդ տարածքը: Գույքը այսպես է ձեռք բերվել՝ մեզ երկար ժամանակ համոզվել է, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք՝ ձեզ վերցրեք: Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև հիմա դրա նպատակահարմարությունը չենք տեսնում: Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո: Մենք հասկանում էինք, որ եթե եկանք այն համաձայնության, որ պետք է շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու: Եվ այդ խնդիրները եղան. 4 բնակարան ասացին՝ 5 բնակարան ձեռք բերեցինք»։

«Հիմա ես ուրախ եմ, երջանիկ եմ, որ դատախազությունը քննում է, որովհետև ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս: Հնարավոր է՝ թյուրիմացություն լինի, շփոթմունք, բայց ես օրենք չեմ խախտում․․․ Ես գիտեմ մեր գործողությունները, գիտեմ ինչ ենք արել: Տրամաբանորեն: Գրագիտություն ունենք, հասկանում ենք․․․ «Սիլ պլազան», որը կառուցվել է մի քանի տարի, միլիոններ են ծախսվել․․․ Մարդիկ դնում են նկարը, ասում են՝ այս շենքը այսինչները ձեռք են բերել 5000 դոլարով: Դա խայտառակություն է լրագրողական: Մի պատ է ձեռք բերվել, ի՞նչ կապ ունի «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցվել է․․․ 5 մարդկանց տներ է ձեռք բերվել, 5-րդը ինչքան հիշում եմ, տոլով էր սարքված, բնակարան տվեցինք, մարդը, ասացին, որ երջանիկ էր»:

Հարցին՝ այս հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկում ունեցե՞լ եք՝ Սուքիասյանը պատասխանեց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չի»:

Սուքիասյանը վստահեցրեց, որ այդ հարցի վերաբեյալ չի խոսել նաև Վահագն Խաչատուրյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

Մանրամասները՝ տեսանյութում։