Պուտինը չի ուզում Փաշինյանի հետ գործ ունենալ՝ հրահանգները չի կատարում․ նոր «Հոկտեմբերի 27»-ի սպառնալիքն ուղերձ է․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանում նոյեմբերի վերջում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խրոհրդի նիստից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ՀՀ-ին խաղեր տալու մեջ, թե տեսեք՝ ԵՄ-ին են ներքաշել։ Նկատի ունի ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայված ԵՄ դիտորդներին․ «Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե այնտեղ արդեն միջորդ կա»։ Նա դեմ է ՀԱՊԿ-ի ներգրավմանը Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտում։ Լուկաշենկոն ձախողելո՞ւ է Երևանի նիստում ՀՀ տարածքի ադրբեջանական օկուպացիային վերջ տալուն ուղղված որևէ ճանապարհային քարտեզի ընդունումը, եթե, իհարկե, ԱԳ նախարարները մինչ այդ համաձայնեցնեն նման քարտեզ՝ ռազմական կամ քաղաքական միջոցներ նշելով։

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ ո՛չ ՀԱՊԿ կա, ո՛չ էլ կարող է որևէ ճանապարհային քարտեզ ընդունվել, առավել ևս՝ իրագործվել։

«Դա պարզ է՝ կազմակերպություն է ՀԱՊԿ-ն, որի անդամ երկու պետություն պատերազմում են իրար հետ՝ Ղրղզստանն ու Տաջիկստանը, որի նախագահող երկիրը չի կարող համոզել իր ղեկավարվող մարմնին գործել։ Հասկանում ենք, որ դա մեռելածին և այլևս չշնչող դիակ է, պարզապես Նիկոլ Փաշինյանը նոր խոսք է ուզում ասել քաղաքականության մեջ․ կա այդպիսի արտահայտություն՝ հեռանալ անգլիական ձևով, այսինքն՝ առանց հրաժեշտ տալու։ Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է իրավիճակը նրան, որ իրեն բաց տեքստով են ասում, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ Բոլորը գիտեն, որ նա կհեռանա, ավելին՝ բոլորը գիտեն, որ նա հեռացել է։ Լուկաշենկոն ինչքան էլ կեղծավոր է, երբեմն անկեղծ բաներ է ասում՝ դա դուրս պրծող դժգոհություն է»,- ասաց նա։

Տիգրան Խզմալյանը, որը պարբերաբար արտախորհրդարանական ուժերի կազմում հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, և այդ հանդիպումների ժամանակ քննարկվում են քաղաքական նշանակության հարցեր, նշում է, որ ՀՀ վարչապետն այլևս չի կատարում Վլադիմիր Պուտինի հրահանգները, ինչը դժգոհություն է առաջացնում Մոսկվայում։ Դրա վկայությունն է Մոսկվայից և ՀՀ-ի որոշ ուժերից հնչող այն գնահատականները, թե ՀՀ-ում հակառուսականություն կա։ Հնչում է նաև սպառնալիքի լեզու, երբ Զատուլինն ակնարկում էր Եգիպտոսի սպանված նախագահի ճակատագիրը ՀՀ-ում այն մարդկանց համար, որոնք կգնան Արևմուտքի միջնորդությամբ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու ճանապարհով։

Ըստ Եվրոպական կուսակցության ղեկավարի՝ եթե պատերազմից հետո Փաշինյանը ՀՀ ղեկավարի պաշտոնում դեռ պետք էր Պուտինին, ապա հիմա նրանից ազատվելու խնդիր է դրել Կրեմլը, հատկապես, որ չի կատարում ՌԴ ղեկավարի հրահանգները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան