Գործազրկություն, առողջության և կրթության իրավունքի խախտում․ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները

Լուրեր

01.11.2024 | 16:29
Բրնձի առանձին տեսակների նկատմամբ սահմանվել է սակագնային քվոտա
01.11.2024 | 16:18
Զապորոժիեի ԱԷԿ-ում վերականգնվել է ռեակտորից ջրի արտահոսքի պատճառ դարձած ճեղքը
01.11.2024 | 16:06
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
01.11.2024 | 15:54
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին
01.11.2024 | 15:42
Հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ․ Անահիտ Ավանեսյան
01.11.2024 | 15:31
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին
01.11.2024 | 15:22
Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
01.11.2024 | 15:10
Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
01.11.2024 | 15:00
Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ նիստի քննարկման, Կոբախիձեն՝ Վրաստանի ընդդիմության բոյկոտի մասին. ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 14:53
Խնդիրներ միշտ կան. Հրաչյա Հակոբյանը` ՔՊ-ի փակ նիստում Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:41
Ինձ համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:29
Լավրովն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր
01.11.2024 | 14:18
Նոյեմբերի առաջին տասնօրյակը տաք է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է
01.11.2024 | 14:02
Կոբախիձեն կարծում է, որ ընդդիմությունը ստիպված կլինի աշխատել նոր գումարման խորհրդարանում
01.11.2024 | 13:59
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված մարդկանց տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները։ Այս հարցին պատասխանելու նպատակով Եվրասիա համագործակցության հիմնադրամը վերլուծել է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների կատարման ընթացքը և հրապարակել զեկույց։ Այն ընդգրկում է 1999 թվականից մինչև 2022 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը, որի շրջանակում ուսումնասիրվել են եզրափակիչ դիտարկումները, վերհանվել են դրանցում ներկայացված առաջարկությունները, և դրանցից յուրաքանչյուրի կատարման վերաբերյալ ներկայացվել են դիտարկումներ, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ գնահատականներ և առաջարկություններ։

Մենք առանձնացրել ենք զեկույցում ներառված երեք հիմնական խնդիր՝ աշխատանքային, առողջության պահպանման և կրթություն իրավունք, որոնց վերաբերյալ առաջարկությունների կատարման հարցում թերացել է Հայաստանի Հանրապետությունը։

Աշխատանքային իրավունքներ

1999 և 2014 թվականների դիտարկումներում Կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի վերաբերյալ, հատկապես գյուղական բնակավայրերում։ Զեկույցում նշվում է, որ շատ գործազուրկներ գրանցված չեն պաշտոնական վիճակագության մեջ, իսկ աշխատանք ունեցողների 40%-ը զբաղված է տնտեսության ոչ ֆորմալ հատվածում, այսինքն, գրանցված չէ որպես աշխատող, ուստի չի կարող օգտվել օրենսդրությամբ երաշխավորված տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությունից։

Կոմիտեին մտահոգել է այն փաստը, որ թեև Հայաստանում աճել է աղքատությունը, 2014 թվականից պետությունը վերացրել է գործազրկության համար տրվող նպաստը։ «Աղքատության մակարդակը դանդաղորեն աճել է՝ 2018 թվականին հասնելով 23.5 %-ի: 2018 թվականին երեխաների մեկ երրորդը (29.2 %) ապրել է աղքատության մեջ»,- արձանագրված է զեկույցում: Ներկայացված են նաև թարմ՝ 2022 թվականի տվյալներ, որոնց համաձայն՝ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված է 80 հազար 4 հարյուր աշխատանք փնտրող։ Գործազուրկների 64.0 %-ը կանայք են, 17.2 %-ը՝ երիտասարդներ, իսկ 4.4 %-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք: Ընդ որում՝ գործազուրկ են ինչպես միջնակարգ (55.2%), այդպես էլ բարձրագույն կրթություն ունեցողները (12.7%): Բարձագույն կրթություն ստացած գործազուրկ անձանց շրջանում մեծ է հումանիտար գիտությունների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման որակավորումներ ունեցող մասնագետների թիվը։

Զեկույցի հեղինակ Տաթևիկ Թոխյանը եզրակացրել է, որ աշխատանքային իրավունքների վերաբերյալ Կոմիտեի առաջարկությունները Հայաստանի Հանրապետությունը չի կատարել։

Առողջության պահպանման իրավունք

Զեկույցում նշված է, որ առողջապահության ոլորտի որոշ խն­դիր­նե­ր պայմանավորված են երկ­րում առ­կա աղ­քա­տութ­յան վիճակով։ ­Հա­յաս­տա­նում ա­ռող­ջա­պա­հական հիմնարկ­նե­րում առ­կա են շեն­քա­յին և ­սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պատ­շաճ պայ­ման­նե­րի ա­պա­հով­ման լրջա­գույն խնդիր­ներ։ «Հատ­կա­պես պե­տա­կան պատ­վե­րով բու­ժօգնութ­յան տրա­մադր­ման շրջա­նակում անվ­ճար տրա­մադրվող հիվանդասենյակ­նե­րի սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ պայ­ման­նե­րը խիստ անբավարար են, ինչի պատճառով պե­տա­կան պատ­վերով բու­ժօգ­նութ­յուն ստա­ցող ան­ձինք հա­ճախ ստիպ­ված են լինում ընտ­րել վճա­րո­վի հի­վան­դա­սեն­յակ­ներ»,- նշված է զեկույցում։

Բուժօգնության որակի և ծավալի նկատմամբ վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում, իսկ պացիենտներից ստացվող բողոք-դիմումների վերաբերյալ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում։ Մարզերում գտնվող քա­ղա­քա­յին բնակա­վայ­րե­րում մի շարք բժշկական ծառայություններ կամ բացակայում են կամ այնպիսի ցածր որակով են մատուցվում, որ բնակիչները ստիպված են գնալ մայրաքաղաք, եթե իհարկե, ունեն բավարար ֆինանսական միջոցներ։

Զեկույցի հեղինակը եզրահանգել է, որ առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ Կոմիտեի առաջարկությունները կատարված չեն՝ հաշվի առնելով մարդկանց առողջության վրա ազդող սոցիալ-տնտեսական ցուցանիշները Հայաստանում, ինչպիսիք են հասարակության ծերացումը, առողջապահական ծառայությունների արժեքը, քրոնիկ հիվանդությունների աճը և այլն։

Կրթության իրավունք

1999 թվականի Եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն մտահոգությամբ նշել է, որ ՀՀ Կառավարության կողմից կրթությանը հատկացվող միջոցների տոկոսը զգալի անկում է ապրել այլ ոլորտների հատկացումների համեմատ: Այդ միտումը պահպանվել է նաև հաջորդ տասնամյակներում․ պետական բյուջեում կրթության ֆինանսավորման ծավալների տեսակարար կշիռը հիմնականում նվազել է՝ 14.5 %-ից (2007 թ) հասնելով 8.4 %-ի (2016 թ.): Փոխարենը աճ է արձանագրվել վճարովի հիմունքներով կրթության ոլորտում։

Իսկ գիտության ֆինանսավորման հարցը, ըստ զեկույցի հեղինակի, տարիներ շարունակ եղել է տագնապալի վիճակում, քանի որ գիտական համակարգում գիտաշխատողների աշխատավարձերը շատ ցածր են եղել: Գիտաշխատողների աշխատավարձերի չնչին բարձրացումներ են եղել, սակայն  համընդհանուր գնաճի պայմաններում այդ բարձրացումները էական ազդեցություն չեն ունեցել ոլորտի զարգացման վրա։

Կրթության իրավունքի վերաբերյալ առաջարկությունները ևս, ըստ զեկույցի, չեն կատարվում։

Դրական զարգացումներ

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեի՝ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ ևս կամ չեն կատարվում կամ մասամբ են կատարվում պետության կողմից։ Այնուամենայնիվ, Կոմիտեն արձանագրել է նաև որոշ դրական զարգացումներ։ Մասնավորապես 1999 թվականի եզրափակիչ դիտարկումներում Կոմիտեն երախտագիտությամբ է ընդունել Հայաստանի Կառավարության ջանքերը՝ հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ, մասնավորապես բնական աղետների և զինված հակամարտությունների հետևանքները, որոնք հանգեցրել են տնտեսական, սոցիալական և քաղաքական վիճակի վատթարացմանը։

«Կոմիտեն գոհունակությամբ է նշել նաև փախստականների և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հավասար վերաբերմունքը տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրացման հարցում»,- արձանագրված է զեկույցում։ Պետության կողմից մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերի վավերացումը ևս ողջունվել է Կոմիտեի կողմից։

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով։

Արման Ղարիբյան

Լուսանկարը՝ WomenNet.am-ի