ՌԴ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներորդ տարեկան հանդիպման շրջանակում։

«Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները ստորագրել են երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջոցով 2023-2024 թվականների համագործակցության ծրագիր՝ ընդգծելով, որ այդ ծրագրի իրականացումը կծառայի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել են ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան