Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծությունից հետո ամբողջությամբ անջատվել է․ «Էներգոատոմ»

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից գիշերային հրետակոծությունից հետո Զապորոժիեի ատոմակայանն ամբողջությամբ հոսանքազրկվել է։ Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը հայտնել է, որ հրթիռակոծությունը վնասել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վերջին երկու բարձրավոլտ կապի գծերն ուկրաինական էներգահամակարգի հետ։

«Ժամը 23:04-ին կայանն անցել է ամբողջական անջատման։ Միացվել են բոլոր 20 դիզելային գեներատորները»,- նշել են ընկերությունից։

Ըստ «Էներգոատոմի»՝ այժմ Զապորոժիեի ԱԷԿ-ում սեփական կարիքների համար էներգիա ապահովելու սխեման օպտիմալացվել է, գործում է ինը դիզելային գեներատոր։ Հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները տեղափոխվում են սառեցման վիճակ։ Սակայն Զապորոժիեի լրիվ անջատման ռեժիմում դիզելային գեներատորների շահագործման համար վառելիքը կբավականացնի 15 օր։

«Հետհաշվարկը սկսվել է։ Սառեցման համակարգի դադարեցման դեպքում ռեակտորների վառելիքի ձողերը սկսում են հալվել»,- զգուշացնում է «Էներգոատոմ»-ը։

Հոկտեմբերի կեսերին ուկրաինական ընկերության ղեկավար Պետր Կոտինը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ կայանի միջուկային վթարի հավանականությունը մեծ է, և կարծիք հայտնել, որ էլեկտրաէներգիայի երկարատև անջատումները «կարող են հանգեցնել երկրորդ Ֆուկուսիմայի»։

Տաթև Ֆռանգյան