ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգությանը վերաբերող հարցեր

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայում կայանալիք նիստում կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք տեղեկատվություն կլսենք միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ»,- ասել է Պատրուշևը՝ այսօր բացելով հանդիպումը։

Պատրուշևը նաև Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 10-րդ հանդիպման մասնակիցների համար ընթերցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը, որում Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդներին՝ գործի դնել իրենց վերլուծական ռեսուրսները։

«Միջազգային իրավիճակն այսօր շարունակում է մնալ բարդ և անկայուն։ Այդ առիթով կարևոր է լիարժեք գործի դնել ձեր կառույցների հզոր վերլուծական ռեսուրսները՝ ԱՊՀ տարածքում իրավիճակի բազմակողմանի վերլուծության և պոտենցիալ մարտահրավերների և ռիսկերի բացահայտման համար»,- նշվում է ողջույնի խոսքում։

Տաթև Ֆռանգյան