Քրեական ենթամշակույթ տարածելու համար մեղադրվող Գևորգ Մելիքյանը 60 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Օշականցի Գևորիկ մականունով հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանն ազատ է արձակվել։ Factor.am-ի տեղեկություններով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 60 միլիոն գրավի դիմաց փոխել Մելիքյանի խափանման միջոց կալանավորումը։

Ամբաստանյալ Մելիքյանը կալանքից ազատվում է արդեն երկրորդ անգամ։ Դեռ նախորդ տարվա հուլիսին այդ ժամանակ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը 50 միլիոն գրավի դիմաց էր արձակել Մելիքյանին, սակայն գործով դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, պահանջելով կրկին կալանավորել ամբաստանյալին։ Ինչպես Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը և կրկին կալանավորման որոշում կայացրել։

Դատավոր Մելքոնյանի՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու պատճառով, գործի քննությունը վերսկսվել էր, ինքը հիմք էր հանդիսացել պաշտպանական կողմի համար, որ կրկին խափանման միջոցի մասով միջնորդություն ներկայացնեն։ Փաստացի, միջնորդությունն այս անգամ ևս բավարարվել էր առաջին ատյանի դատարանի կողմից։

Հիշեցնենք՝ Գևորգ Մելիքյանին մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականվամբ` Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնցի Հարութիկ» մականվամբ` Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Օշականցի Գևորիկ», հանդիսանալով քրեական աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ. անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը «խնդիրները» լուծելը կամ անօրինական օգուտ կամ առավելության ստանալը, 2020 թվականի փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է` պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի` իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը:

Ռոզա Վարդանյան