Էրդողանը մեկ տարով երկարաձգել է Ակնայում տեղակայված մոնիթորինգի կենտրոնում թուրքական զորքերի առաքելությունը

Լուրեր

27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Արցախի գրավյալ Ակնայում տեղակայված Թուրք-ռուսական միացյալ մոնիթորինգային կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ից երկարացնելու օրինագծին, գրում է Անադոլու գործակալությունը։

Հրամանագրի տեքստը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում։

Փաստաթղթում նշվում է, որ թուրք զինվորականները շարունակելու են իրականացնել Թուրքիայի պարտավորությունները, որոնք բխում են երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության և փոխօգնության համաձայնագրի դրույթներից, ինչպես նաև ապահովել հրադադարի ռեժիմը։

Նախօրեին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել էր Թուրք-ռուսական միացյալ մոնիթորինգային կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը։

Հիշեցնենք, որ 2021-ի ձմռանն Ակնայում տեղակայվել է Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն՝ հրադադարը վերահսկելու համար։ Մեկ անգամ թուրքական առաքելության գործունեության ժամկետն արդեն երկարաձգվել է։

Էմմա Չոբանյան