Հայաստանն ու Իրանը գազի և էլեկտրաէներգիայի համաձայնագիրը երկարաձգող հուշագիր են կնքել

Լուրեր

31.05.2026 | 12:30
Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը
31.05.2026 | 12:16
Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
31.05.2026 | 11:40
Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
31.05.2026 | 11:24
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
31.05.2026 | 11:15
Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 10:52
Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
31.05.2026 | 10:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
31.05.2026 | 10:20
Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը
31.05.2026 | 10:11
NBA-ի գործող չեմպիոնը դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.05.2026 | 09:45
Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ տարավ RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Բոլորը

Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ։ Իրանական Մեհր գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թեհրանում գտնվող ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի հետ մամուլի ասուլիսում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային է լինելու երկու երկրների զարգացման գործում։ Ըստ նրա՝ Իրանի կառավարության քաղաքականության օրակարգում է նման երկկողմ հանդիպումների անցկացումը՝ ուղղված Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգության հարաբերությունների զարգացմանը։

Ռաիսին ասել է նաև, որ երկու երկրների առևտրաշրջանառությունն աճել է 43 տոկոսով և նպատակ կա այն մեծացնելն ու երեք միլիարդ դոլարի հասցնելը։ Նշելով, որ Կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է՝ Ռաիսին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար, և որ «տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։

Հայաստանի վարչապետն իր հերթին բարձր է գնահատել Ռաիսիի մոտեցումն Իրանի հայ համայնքի նկատմամբ։

Գնահատելով Իրանի սկզբունքային տեսակետները Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ՝ Փաշինյանն ասել է. «Ես պարոն Ռաիսիին տեղեկացրել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»։

Նա նաև հայտնել է, որ  Իրանի և Հայաստանի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի և գազի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Բացի այդ, քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածների և ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

Հայաստանի վարչապետը Իրանի նախագահին հրավիրել է Երևան՝ բանակցությունները շարունակելու։

Էմմա Չոբանյան