Ադրբեջանական կողմը մարմինները վերցնելու թույլտվություն չի տալիս. ԳՇ պետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
Բոլորը

Ադրբեջանական կողմը սեպտեմբեր 13-ի ագրեսիայից հետո մինչ օրս չի թույլատրում, որ  հայկական կողմի զոհերի մարմինները դուրս բերվեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Դիերը դուրս բերելու համար համապատասխան աշխատանքներ են արել մեր ԱԱԾ–ն, կառավարությունը, ՊՆ–ն։ Սակայն կարող եմ փաստել, որ Ադրբեջանի կողմից չկա թույլտվություն դիերը դուրս բերելու համար»,–ասաց Ասրյանը։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ կան դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում` Ասրյանը պատասխանեց. «Կա փաստ. Կուտականի ուղղությամբ մեր ԱԹՍ–ով դիտարկել ենք և պարզել` հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա։ Սակայն այնտեղ մտնելու թույլտվություն դեռևս հակառակորդը չի տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։