«Եթե չկատարվեն նախագահի խոստումները, մենք կանցնենք հաջորդ քայլերին». Արցախում ցույցերը շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Արդեն երկրորդ օրն է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լարված վիճակ է: ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքը դարձել է հանրային բողոքի առիթ: Ցուցարարներն այսօր առավոտյան 10:30-ին վերստին փակել են Ստեփանակերտի հիմնական` Ազատամարտիկների պողոտան: 

Ընդ որում, այսօր արդեն բողոքի ակցիային են միացել նաև Արցախի տարբեր համայնքների բնակիչներ: Երեկ Արցախի նախագահի Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են բողոքի ակցիան նախաձեռնող խմբի պահանջները՝ բացի բանակից բոլոր ուժային կառույցների ղեկավարության հրաժարականն ու պատասխանատվության ենթարկելը:

«Նախագահը միանշանակ է ընդունել բոլոր այդ պահանջները և խոստացել ողջամիտ ժամկետում կատարել այդ պահանջները: Եթե չկատարվեն այս խոստումները, մենք կանցնենք հաջորդ քայլերին»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց երեկ Արցախի նախագահի հետ հանդիպման մասնակցած ակցիայի կազմակերպիչներից Գեղամ Գրիգորյանը:

Ի հակառակ Ավտոկայանի հարևանությամբ անցկացվող բողոքի ցույցի, պաստառներով մարդկանց բազմություն է հավաքվել նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց՝ հետևյալ գրություններով. «Դեմ ենք ոստիկանապետի հրաժարականին», «Մի՛ ընկեք մոլորությունների մեջ», «Մենք կիսելու բան չունենք» և այլն: Արցախի նախագահի նստավայրի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները հանդես են գալիս ի պաշտպանություն Արցախի իշխանությունների:

 Մանրամասները՝ տեսանյութում:  

Մարութ Վանյան. Ստեփանակերտ