ՌԴ-ն պահանջում է ՀՀ-ից՝ Մեղրիում միջանցք տվեք, ԼՂ-ի կարգավիճակից կխոսենք հետո․ հիբրիդային պատերազմ է․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.05.2024 | 14:01
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF
02.05.2024 | 13:52
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 13:44
Վրաստանի արևմտյան հետագիծը վտանգի տակ է․ ԱՄՆ Պետքարտուղարություն
02.05.2024 | 13:39
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են սենատոր Բեն Քարդինին
02.05.2024 | 13:33
Բոլորիս աչքի առաջ 20 տարի գոյություն է ունեցել հակապետական հարկային համակարգ. վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 13:27
Ռուսական հարվածները վնասել են Ուկրաինայի էներգետիկ հզորության կեսը․ Կուլեբա
02.05.2024 | 13:21
Ուսուցիչ կա ամիսը 25 հազար է ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 13:18
Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է սահմանվել
02.05.2024 | 13:14
ԱՄՆ կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգով ու տարածաշրջանային զարգացումներով
02.05.2024 | 13:05
ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ
02.05.2024 | 12:56
Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին
02.05.2024 | 12:45
Հնչեց զանգ․ չթողեցին ԼՂ ներկայացուցիչներին գնալ Սոֆիա հանդիպման․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 12:37
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 12 անօդաչու ոչնչացնելու և որսալու մասին
02.05.2024 | 12:29
Կիրանցում ոստիկանությունը պատ է կազմել
02.05.2024 | 12:25
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանից ընկերության նկատմամբ՝ ՌԴ ռազմարդյունաբերությանն աջակցելու համար
Բոլորը

Ալիևի և Պուտինի հետ այսօր Սոչիի հանդիպմանն ընդառաջ ՀՀ իշխանությունները հույս են հայտնում, որ այս հանդիպմանը ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները։ ՀՀ իշխանությունն ասում է՝ ինքը ընդունում է Մոսկվայի առաջարկները, որի կենտրոնում ԼՂ-ի կարգավիճակի հստակեցումը ապագային թողնելն է։ Փաշինյանն ակնարկում է, որ հույս ունի՝ ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկը։ Պուտինին կհաջողվի՞ Ալիևին համոզել համաձայնվել իր տարբերակի հետ։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը Factor TV-ի հարցազրույցում մանրամասնում է՝ ՌԴ-ի առաջարկը ԼՂ-ի կարգավիճակի հարցն ապագային թողնելն է, ռուսական կոնտինգենտի ներկայությունը, տեղում իշխանության պահպանումը և այլն։ Սակայն կարգավիճակի հարցն ապագային թողնել չի նշանակում, որ ԼՂ-ի կարգավիճակը կլինի Ադրբեջանի կազմից դուրս։

«Դա ընդամենը կարգավիճակի հարցի պատասխանի տարաժամկետում է։ Հայաստանն ասում է, որ սրան համաձայն է, ուրեմն՝ ո՞վ համաձայն չէ, որ մինչև հիմա այս փաստաթուղթը ուժի մեջ մտած չէ։ Դրան համաձայն չէ Ադրբեջանը, որ ուժի մեջ հիմա չի մտել։ Եթե համադրում ենք Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մոտավորապես հետևյալն է՝ ՀՀ-ն չի տեսել կարողություն կամ ցանկություն ՌԴ-ի կողմից Ադրբեջանին պարտադրելու այդ կետը, և հույս ունի տեսնել նման կարողություն կամ ցանկություն այդ կետը պարտադրելու Ադրբեջանին, որ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը կնքվի։ Ես չեմ տեսնում այն կետը, որ եթե ՌԴ-ն չէր կարողանում կամ ուզում պարտադրել Ադրբեջանին, հիմա պետք է անի դա»,- ասաց փորձագետը։

Արդյոք ՌԴ-ին չի՞ ստիպի Ադրբեջանին՝ ընդունելու իր առաջարկները։ Քանի որ եթե ինքը չի կարողանում պարտադրել համաձայնություն կայացնելու, հավանական է՝ Արևմուտքն այդ գործը իր ձեռքը կվերցնի, և գուցե արևմտյան տիրույթում լինի երկու կողմի համաձայնությունն ստացած լուծում։ Դա մոտիվացիա չէ՞ Մոսկվայի մոտ՝ ճնշելու Բաքվին։

«Այդ պարագայում ավելի էժան է ուղղակի տորպեդահարել Արևմուտքի առաջարկությունները և Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության գործընթացը։ Դա ավելի էժան քաղաքական լուծում է ՌԴ-ի համար, քան սեփական օրակարգով խաղաղություն առաջ տանելը։ Դա ավելիհեշտ իրականացվող է։ Այն, որ Սոչիի հանդիպումից որևէ դրական բան սպասել պետք չի, ինձ թվում է՝ առանց իմ ասելու էլ բոլորին ակնհայտ է։ Տորպեդահարման գործնական ձևաչափը կարող է լինել արևմտյան սահմանազատման տորպեդահարումն ու դրա փոխարեն ռուսական սահմանազատման օպերացիայի իրականացումը։ Կարծես կա պայմանավորվածություն՝ մինչև տարեվերջ անել սահմանազատումը և եթե հիմա ՌԴ-ն փորձում է ի չիք դարձնել և սեփական օրակարգն առաջ տանել, այդպիսով հարվածում է նաև Արևմուտքի հնարավորություններին՝ խաղաղության գործընթացի վրա աշխատելու։ Ու թերևս՝ այդպես է արվում»,- ասաց քաղաքագետը։

«Վալդայ» ակումբում ՌԴ նախագահն ակնարկել էր, թե Ղարաբաղը հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրում առանձին հիշատելու հնարավորություն կա․ «Եթե հայ ժողովուրդը և ՀՀ-ի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որոնք հարկ է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաև Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, հիրավի, շատ ծանր հարց է»։ Արեգ Քոչինյանը հիշեցնում է Պուտինի՝ պատերազմից հետո երկու անգամ արած հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի․ «Վայլդայ ակումբում Պուտինի ամբողջ հայտարարությունն այս թեմայով խիստ մանիպուլյատիվ էր, ինչպես ներկա իրադրության վերլուծության, այնպես էլ նախկինի վերաբերյալ։ Երբ նա խոսում է, որ հայերին առաջարկում էր 5 շրջան տալ և գնալ խաղաղ ապրել, տպավորություն է ստացվում՝ բոլոր կողմերը կոնստրուկտիվ էին, այդ հայերն էին, որ համառորեն 5 շրջան չէին ուզում տալ։ Սերժ Սարգսյանը նախկինում ասել է՝ ինքը պատրաստ է եղել տալ 5 շրջանները՝ կարգավիճակի, խաղաղության պայմանագրի դիմաց։ Ադրբեջանն է եղել, որ 5 շրջանի դիմաց հրաժարվել է որևէ զիջման գնալ։ Այնպես որ՝ Երևանի վրա քաղաքական պատասխանատվություն թողնելու միտումը մենք լավ հասկանում ենք և թույլ չենք տալու»,- ասաց Արեգ Քոչինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան