Փշերի վրա ենք․ ի՞նչ է արվում շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ․Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն անդրադառնալով շենքերի սեյսմակայունությանը, նշեց․ «ՀՀ-ն 2020թ․ մշակել է աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն․ դա չափազանց կարևոր փաստաթուղթ է։ Բազմաթիվ աշխատանքներ ունենք իրականացնելու․ աղետների կանխարգելման գործողությունների ուղղությամբ ևս փորձում ենք օրենսդրական կարգավորումների տեսքով կտրուկ քայլեր իրականացնել՝ հնարավոր աղետների ռիսկերը կանխարգելելու և կառավարելու նպատակով»։

«Ի՞նչ է արվում շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ,- փոխնախարարին նաև այս հարցն ուղղեց Անդրանիկ Քոչարյանը,- ծրագրեն կա՞ն նախատեսված»։

«Սեյսմիկ ռիսկի գնահատման հետ կապված՝ իրականացնում ենք աշխատանքներ առկա՝ տասնյակ տարիների հնության շենքերի սեյսմիկ գնահատման ուղղությամբ։ Դրա համար անհրաժեշտություն չի եղել բյուջեով գումար հատկացնել, որովհետև դա սեյսմիկ ծառայության առօրյա աշխատանքի մաս է։ Որոշ ժամանակ անց կունենանք ՀՀ հին շենքերի սեյսմակայունության վերաբերյալ տեղեկություն, որի արդյունքում քննարկում կլինի և կհաշվարկվեն ծախսերը հին շենքերի սեյսմակայունության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

Նաև նոր կառուցվող շենքերի սեյսմակայությունն է գնահատվում,  համալիր փորձաքննություն է նշանակվում, և համապատասխան եզրակացություն ենք տալիս նախագծերին»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։