Հակամարտությունն արդեն տասնամյակներ է շարունակվում, այն պետք է ավարտել․ Պուտինը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ բանակցություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հույս է հայտնել, որ կհաջողվի առաջ շարժվել ղարաբաղյան կարգավորման հարցում։

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի շուրջ։

Այս հակամարտությունն արդեն տասնամյակներ է տևում է, ուստի պետք է այն ինչ-որ պահի ավարտել, համաձա՞յն եք դրա հետ։ Գիտեմ, որ դուք դրա քաղաքական կամքն ունեք։ Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Մենք, իհարկե, հիմա, իսկ հետո եռակողմ ձևաչափով պետք է գտնենք այն առանցքային կետերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի կարծիքով` այժմ ամենակարևորն այն է, որպեսզի խաղաղություն լինի և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծվեն։ Նրա խոսքով՝ այդ խնդիրը դրվել է նաև 2020 թվականի նոյեմբերին, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները։ ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր է դեռ հին ժամանակներից։

Տաթև Ֆռանգյան

Մանրամասները՝ տեսանյութում։