Հաջորդ տարվա համար գների նվազում է ենթադրվում․ պարենի գները 5.8 %-ով ցածր կլինեն․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

«Աշխարհը դարձել է ավելի զգուշավոր ապագա տնտեսական զարգացումների նկատմամբ․ սա նշանակում է, որ 2023 թվականի ընթացքում, անորոշություններով պայմանավորված, արտաքին միջավայրի հետ կապված ավելացող ռիսկեր կան»,- 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Աշխարհի համար եկող տարվա տնտեսական աճը, ներկայում գնահատվելով 2,7 տոկոս, ավելի ցածր է, քանի ապրիլին կատարվող գնահատականները, որոնք 3,6 տոկոս ենթադրություն ունեին», – ասաց նախարարը:

Խաչատրյանը ներկայացրեց մի քանի գործոններ, որոնք ազդում են Հայաստանում տնտեսական զարգացումների վրա:

«Առաջին հերթին, մենք ուշադրություն ենք հրավիրել պղնձի միջազգային գների վրա։ Այս գործոնը  բավական մեծ նշանակություն ունի Հայաստանում  տնտեսական աճի ու  տնտեսական ակտիվության ցուցանիշների տեսակյունից: Երք տարվա կտրվածքով՝ գները նվազման ուղղությամբ են կանխատեսվում. եթե 2021-ին պղնձի գինը 9 հազար 317 դոլար է կազմել,  ապա այս տարվա համար կանխատեսվում է, որ  այն  կգտնվի  8 900-ի սահմաններում ու եկող տարվա համար  այն կգտնվի  8 000 դոլարից ոչ ավելի բարձր մակարդակի վրա:  Որոշակի նվազում է նախատեսվում նաև նավթի միջազգային գների ուղղությամբ, եկող տարվա համար այն կգտնվի 90 դոլարի սահմաններում, մոլիբդենի միջազգային գինը,  ենթադրվում է, որ եկող տարվա համար կմնա նույն մակարդակի վրա», – նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով ՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ պարենի միջազգային շուկայում գները կկազմեն մոտ 14,2 տոկոս:

«Լավ լուրն այն է, որ  եկող տարվա համար գների որոշակի նվազում է ենթադրվում. 2023-ի համար կանխեսվում է, որ  պարենի գները 5,8 տոկոսով ավելի ցածր կլինեն, քան՝ այս տարի», -ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։