Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

27.02.2026 | 18:48
Ռուսական կողմի հետ քննարկվել են «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման» և «Երասխ–Նախիջևանի սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը
27.02.2026 | 18:27
Մայր Աթոռը` Սահակ Բ-ի առաջարկով` Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու տեղեկության մասին
27.02.2026 | 18:18
Օջալանը նոր ուղերձ է հղել՝ նշելով, որ խաղաղության գործընթացում անհրաժեշտ են օրենքներ
27.02.2026 | 18:09
Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիին
27.02.2026 | 18:02
Արթուր Վանեցյանը չի մասնակցի ընտրություններին // ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեղային հրադադարի․ ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 17:52
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ ծխախոտ
27.02.2026 | 17:40
Ադրբեջանում երկրաշարժեր են գրանցվել
27.02.2026 | 17:32
Հիլարի Քլինթոնը Կոնգրեսին ցուցմունք է տվել և կոչ արել Թրամփին երդմամբ վկայություն տալ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
27.02.2026 | 17:20
Կոնֆերենցիաների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են
27.02.2026 | 17:00
Համլետ Մանուկյանը հավակնում է ճանաչվել տարվա լավագույն մարմնամարզիկ
27.02.2026 | 16:48
Ուկրաինան և ՌԴ-ն  համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղական հրադադարի շուրջ
27.02.2026 | 16:34
Եվրոպա լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են
27.02.2026 | 16:30
Կեղծ օգտահաշվով լուր է տարածվում, թե, իբր, ՔՊ-ի անդամների 70%-ը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել
27.02.2026 | 16:19
Արսեն Թորոսյանն ու Ռաֆայել Բենիտեզը քննարկել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները
27.02.2026 | 16:06
Հենրիխ Մխիթարյանը՝ կարիերան ավարտելու ժամկետների ու մարզիչ դառնալու հավանականության մասին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վրաերթի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթ էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 28-ամյա հղի կին՝ Սոնա Մնացականյանը։ Վերջինս զբաղվում էր ակտիվ հասարակական գործունեությամբ, «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպության աշխատակից էր։

Շուտով պարզվել էր, որ կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ծառայության սպայական վաշտից էր, իսկ ղեկին եղել էր հրամանատար Արամ Նավասարդյանը։

Վերջինս մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Նավասարդյանը մեքենան վարել է նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ՝ ճանապարհի տվյալ հատվածում առավելագույն 100 կմ/ժ արագության փոխարեն (Կառավարության «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման դեպքերում երթևեկության արագությունն ընտրվում է՝ հաշվի առնելով ճանապարհային պայմանները, և այն քաղաքներում ու բնակավայրերում չպետք է գերազանցի 100 կմ/ժ-ը)։

Արամ Նավասարդյանը գտնվում է ազատության մեջ։ Խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքն է։ Դեպքից հետո Քննչական կոմիտեն Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը մերժվել է։ Այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, սակայն Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ է թողել։