Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում քննարկումները կօգնեն հասկանալ՝ ինչպես ճիշտ պաշտպանել ՀՀ-ի շահերը սփյուռքում. Վիենի փոխքաղաքապետ

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի համոզմամբ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը սփյուռքում և ինչպես ավելի լավ ինքնակազմակերպվել սփյուռքում։

«Սա շատ կարևոր առիթ է, որպեսզի մենք տարբեր պետություններից հավաքվելով Հայաստանում՝ միասին քննարկենք, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել Հայաստանի շահերը սփյուռքում և ինչպես ավելի լավ ինքնակազմակերպվել սփյուռքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սաքունցը։

Նա նշեց, որ ապրելով Ֆրանսիայում, ունենալով հայկական արմատներ՝ իր առօրյայում փորձում է օգտակար լինել Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից, սփյուռքը պետք է արագ և ակտիվ աշխատի, որպեսզի Հայաստանի շահերը շարունակվեն պաշտպանվել։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է էլ ավելի կարևորի սփյուռքի դերը։ Սփյուռքը մեծ ներուժ է, որը հնարավոր է էլ ավելի լավ օգտագործել։ Յուրաքանչյուր պետությունում ունենք մեկական դեսպան, 2-3 հյուպատոս, միաժամանակ, ունենք հարյուր հազարավոր փոքր «դեսպաններ»։ Իրենց հետ ճիշտ գործակցելու արդյունքում Հայաստանը կունենա բոլորից տարբերվող արտաքին քաղաքականություն»,- եզրափակել է նա։