Սպառնալիքի լեզվով չե՛ք կարող խոսել ՀՀ ժողովրդի ընտրած իշխանության հետ․ Արմեն Փամբուխչյանը՝ Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
Բոլորը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ում մուտքն արգելվեց Հայաստան, Լազարևյան ակումբի նիստում խորհուրդ տվեց Հայաստանում այն մարդկանց, ովքեր գնում են Արևմուտքի միջնորդությամբ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելու՝ դուրս թողնելով ՌԴ-ին, հիշեն, թե ինչ եղավ Եգիպտոսի նախագահ Սադաթի ճակատագիրը։

Հիշեցում՝ Սադաթը 1978 թվականին Արևմուտքի միջնորդությամբ կնքեց խաղաղության պայմանագիր Իսրայելի հետ, ինչից 3 տարի հետո ազգայնականները նրան սպանեցին։

Factor TV-ին տված հարցազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք սա անուղղակի սպառնալիք չէ ՀՀ իշխանություններին, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք պատրաստ են սպանե՞լ Փաշինյանին, և այդ մասի՞ն է խոսում Զատուլինը։

«Ես կարծում եմ՝ Զատուլինին համարժեք արձագանք կլինի, և Հայաստանը կարձագանքի այդ հայտարարություններին։ Իսկ մնացած մասով՝ ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքի լեզվով Հայաստանի ժողովրդի ընտրած իշխանության հետ»,- ասաց ՀՀ կառավարող ուժի ներկայացուցիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան