Եվրահանձնաժողովը հայտարարել Է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել Է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ Է մտնում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում Է քաղաքական երկխոսության, տնտեսության և անվտանգության ոլորտները: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը:

«ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում, այսօրվանից կիրառվում Է ժամանակավոր հիմքի վրա: Համաձայնագիրը ներառում Է քաղաքական, տնտեսական և այլ հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ: «Համաձայնագիրը կոչված Է շոշափելի օգուտ բերել Եվրամիության և Հայաստանի քաղաքացիներին: Դա արվելու Է, օրինակ, անվտանգության, ներդրումային կլիմայի բարելավման, աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման հաշվին: Այսօրվա դրությամբ համաձայնագրի մեծ մասը կիրառվելու Է ժամանակավոր հիմքի վրա»,-հայտնել Է ԵՀ-ն:

Նախատեսվում Է ստեղծել «շրջանակներ, որոնք թույլ կտան վարել կանոնավոր երկխոսություն, աշխատել ներքին բարեփոխումների հետ կապված հարցերի վրա, համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, բանկային գործն ու ֆինանսական ծառայությունները»: Բացի այդ, համաձայնագրի՝ առևտրի հետ կապված առանձին մասեր նույնպես կիրառվելու են այսօրվանից: Համաձայնագիրն արդեն վավերացված Է Հայաստանի կողմից և վավերացման փուլում Է ԵՄ-ի պետությունների կողմից: Այն վավերացրել է ԵՄ երեք պետություն՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան: 

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացի և ԵՄ-ի շրջանակներում ընթացակարգերի ավարտվելուց հետո: