Շոլցը մերժում է Էգեյան ծովի կղզիների նկատմամբ Թուրքիայի ինքնիշխանության պահանջները

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժում է հունական կղզիների ինքնիշխանության վերաբերյալ թուրքական պնդումները, որոնց կապակցությամբ Անկարան պարբերական հարձակումներ է գործում, և որոնք Հունաստանի վարչապետը անվանել է «թույն» և «սուտ»։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, փոխանցում է Turkish Minute-ը։

«ՆԱՏՕ-ի գործընկերը չպետք է կասկածի տակ դնի մեկ այլ անդամի ինքնիշխանությունը։ Բոլոր նման հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Շոլցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մեկնաբանություններում:

«Իսկապես ամոթալի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի տեսնում, որ գնում է դեպի փակուղի, երբ նա թունավորում է իր ժողովրդին Հունաստանի դեմ ստերով»,- իր հերթին ասել է Միցոտակիսը։

Հունաստանը և Թուրքիան, որոնք երկուսն էլ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի անդամներ են, տարիներ շարունակ խնդիրներ ունեն Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում ծովային սահմանների և էներգետիկ հետախուզման իրավունքների շուրջ: Թուրքիայի նախագահն ու այլ պաշտոնյաներն էլ պարբերաբար սպառնում են Աթենքին։

Էմմա Չոբանյան