Գազի գինը հնարավոր է 20-25 տոկոսով իջեցնել. Կառավարությունը հանդես կգա՞ գազի գինը էժանացնելու և Իրանից գազ ներկրելու նախաձեռնությամբ

Լուրեր

25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շարունակում է պնդել, որ այս պահի դրությամբ նույնպես հնարավոր է գազի գինը 20-25 տոկոսով իջեցնել։ Հինգերորդ գումարման Ազգային ժողովում Ա․Մանուկյանը գազային հանձնաժողովի անդամ էր և պնդում էր, որ Հայաստանում ռուսական գազամատակարար «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը կարող է որոշ ծախսեր կրճատելով՝ իջեցնել գազի գինը։ Նա հույս ունի, որ նոր իշխանությունները կբարձրացնեն այդ հարցը։ Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը չի համաձայնում այդ տեսակետի հետ։ Նա պնդում է, որ եթե գազի գնի տատանման վրա ազդող գործոնները չփոխվեն, հնարավոր չի լինի գազը էժանացնել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին սահմանին 1000 խմ գազը վաճառում է 150 դոլարով, մինչդեռ այն բնակիչ բաժանորդներին վաճառվում է գրեթե կրկնակի թանկ գնով։ Գ․Բաղրամյանը նշում է, որ ՀԾԿՀ-ն գազի 5 սակագին է սահմանել։ Օրինակ, անապահով խավերի համար 1 խմ գազի համար վճարում են 100 դրամ, և արդյունքում գազի միջին սակագինը կազմում է 255 դոլար։ Բացառո՞ւմ է Գ․Բաղրամյանը, որ իրավիճակի փոփոխության կամ իշխանափոխության արդյունքում նոր իշխանությունները գնան գազի գնի էժանացման։ «Եթե գազի սակագինը սահմանին մնում է նույնը, ծախսային հոդվածներում բան չի փոխվում, չի կարող որևէ փոփոխություն լինել»,- պնդեց Գ․Բաղրամյանը:

Մինչդեռ նույն հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը մի քանի օր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ քննարկում են էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իջեցնելու հարցը։ Հիշեցնենք նաև, որ այս նախարարության ղեկավար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել 165 դոլարով։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ, որտեղ կքննարկեն ոչ միայն գազի սակագների նվազեցման, այլև Իրանից գազ ներկրելու նպատակահարմարության հարցը։