ՀՀ-ին որևէ պաշտոնական առաջարկ չի արվել, որը կխախտի մեր տարածքային ամբողջականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

ՀՀ-ին որևէ պաշտոնական առաջարկ չի արվել, որը կխախտի մեր տարածքային ամբողջականությունը Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այսպիսի ձևաչափով հանդիպում արդեն մեկ տարի է տեղի չի ունեցել։ Նման հանդիպումներում կա հարցերի առանձին շրջանակ, որոնք ենթակա են քննարկման, դրանցից կարևորագույններից մեկը նոյեմբերի 9-ի փաստաթղղթով ստանձնած պարտավորությունների կատարումն է, գիտենք, որ Ադրբեջանը չի կատարում մի շարք պարտավորություններ։

ՀՀ սահմանային խախտում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից, որին դեռևս չի տրվել քաղաքական գնահատական, քաղաքական գնահատական չի տրվել նաև ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող տարածքում ադրբեջանական զորքերի խախտումներին, մեզ մոտ ակնկալիք է ձևավորվել, որ պատասխաններ ստանանք այս ամենի վերաբերյալ, և մեր ակնկալիքը տեղին է և հիմնավոր»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի վերջին Սոչիում կայանալիք եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև  հանդիպման օրակարգին և դիտարկմանը,  որ հայկական կողմը պարզաբանումներ ստանալու ակնկալիք ունի։

Հովհաննսիայանի խոսքով՝ եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև – հայ ադրբեջանական հարաբերություններին, ԼՂ անվտանգության ը և ժողովրդի իրավունքներին վերաբերող հարցեր։  «Մենք ունենք գերիների վերադարձի հարց, ունենք անհետ կործաներ, ունենք զոհված զինծառայողների դիեր, որոնք ՀՀ սուվերեն տարածքում են, բայց Ադրբեջանի վերահսկողության ներքո են և Ադրբեջանը խոչընդոտում է նրանց դուրսբերումը։ Այս հարցերն ակնկալվում են քննարկել նաև այդ հանդիպմանը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։