ԱՄՆ-ը կարող է նոր միջուկային ռումբեր տեղակայել Եվրոպայում մինչև տարեվերջ

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել Եվրոպայում նոր B61-12 կառավարվող միջուկային ռումբերի տեղակայումը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ն ավարտել է B61-12 նոր կառավարվող միջուկային ռումբի մշակումը և սկսել դրանց լայնածավալ արտադրությունը։ Նախապես դրանց տեղակայումը Եվրոպայում նախատեսվում էր սկսել 2023 կամ 2024 թվականների վերջին:

Ընդհանուր առմամբ, կարտադրվի 480 նման ռումբ։ Դրանք, մասնավորապես, կփոխարինեն B61-ի հնացած տարբերակին, որից 100 միավորը տեղակայված է Եվրոպայի և Թուրքիայի վեց ավիաբազաներում։

B61-12 օդային ռումբն ունի նույն թողունակությունը, ինչ նախորդ մոդելը՝ 0,3, 1,5, 10 կամ 50 կիլոտոննա։ Նոր ավիառումբի յուրահատկությունը պոչամասում է։ Այն ռումբը դարձնում է կառավարելի և ավելի ճշգրիտ, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պարաշյուտով արձակել այն, այլ լիցք գցել մեծ բարձրության վրա թռչող ինքնաթիռից, որից հետո ռումբն ինքնակառավարմամբ թռչում է շատ կիլոմետրեր, անհրաժեշտության դեպքում՝ դեպի թիրախը:

Օդային ռումբերը կարող են օգտագործվել F-15E, F-16 և Tornado մարտավարական կործանիչ-ռմբակոծիչների կողմից։

Տաթև Ֆռանգյան