Հայկական կողմի ակնկալիքը Սոչիի հանդիպումից պարզաբանումներ ստանալն է. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչպիսի օրակագով է մասնակցելու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը

Պատգամավորը հավելել է, որ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը: Անդրադառնալով Հայաստանից Ադրբեջանի զորքերի դուրսբերմանը` Սարգիս Խանդանյանը նշել է, որ դա ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում:

Ըստ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն: «Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,- ընդգծել է պատգամավորը:

«Մենք բոլոր հարթակներում ներկայացնում ենք հայկական կողմի պահանջը. այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։