ՀՀ մուտքի արգելքը կարող է տարածվել նաև այլ անձանց վրա. Ալեն Սիմոնյանը նշում է շրջանակը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:28
ՔՊ-ն միանձնյա կձևավորի կառավարություն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 02:11
Ամփոփվել են 374 տեղամասերի արդյունքներ
08.06.2026 | 01:57
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, Պուտինի առաջնորդած «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինը ՀՀ-ում ճանաչվել անցանկալի անձ, այսօր խորհրդարանում պարզաբանեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ռուս պատգամավորը շուրջ կես ամիս առաջ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել էր, թե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող «միջանցք» տրամադրելու փաստաթուղթ է ստորագրել՝ նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Չնայած Զատուլինի պնդմանը՝ այդ հայտարարության տեքստում Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու որևէ հիշատակում չկա, խոսքը միայն տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացման մասին է, ինչին Երևանը կողմ է՝ պայմանով՝ եթե այդ ճանապարհները պետք է գործեն պետությունների ինքնիշխանության ներքո։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Զատուլինը կասկածի տակ է դրել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես Ադրբեջանը։

Զատուլինին Հայաստանում «պերսոնա նոն գրատա» ճանաչելու հետ անհաշտ են նաև Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Խորհրդարանի աշխատանքները շուրջ կես տարի բոյկոտած Քոչարյանի թիմակիցներից մի քանիսը երեկ ԱԺ էին եկել՝ ի պաշտպանություն Կոնստանտին Զատուլինի ելույթ ունենալու։

Ռուս պատգամավորից բացի՝ որոշվել է Հայաստան չթողնել նաև Կրեմլի քարոզչական գլխավոր մեդիայի՝ RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին սոցցանցերում գրել է ինքը՝ Սիմոնյանը։ Նա ևս պարբերաբար հանդես է գալիս հակահայ հայտարարություններով։ 2020 թվականի հուլիսին Սիմոնյանը հայտարարել էր, թե «Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքելու Հայաստանի վրա»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կոշտ քննադատելով Մարգարիտա Սիմոնյանին՝ չբացառեց, որ Հայաստան մուտքի արգելք կկիրառվի ոչ միայն նրա նկատմամբ։

Ռուսաստանցի գործիչներին անցանկալի անձ ճանաչելը հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը պատահական չի համարում։ Ըստ նրա՝ այստեղ տողատակերում հատուկ ուղերձներ կան։ Հիշեցնենք, որ, ըստ փորձագետների, հենց ՌԴ-ում սպասվող հանդիպմանը Փաշինյանին առաջարկելու են խաղաղության պայմանագիր ռուսական սցենարով և ճնշումներով։ Այն ենթադրում է «միջանցք» Հայաստանի տարածքով, որտեղ հսկողություն են իրականացնելու ռուս սահմանապահները։

Նշենք, որ պաշտոնական Մոսկվան որևէ կերպ չի արձագանքել իր քաղաքացիներին ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչելու որոշումներին, ինչպես որևէ պարզաբանում չէր ներկայացնում, երբ նրանք հանդես էին գալիս հակահայ քաղաքականությամբ։ Միայն ինքը՝ Զատուլինն է Հայաստանում իրեն անցանկալի անձ ճանաչելը վիրավորական քայլ  համարել ու չեղարկել ռուս և հայ գործիչների մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին Երևանում նախատեսված «Լազարևյան ակումբի» նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան