Հանցագործություն է՝ օտար պաշտոնյան կոչ է անում ՀՀ-ում ապստամբել, փոխել իշխանություն․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվում է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ՌԴ-ն տևական դադարից հետո կրկին ակտիվանում է ՀՀ-Ադրբեջան գորրծընթացում։ Նախորդ ամիսներին հանդիպումները կայանում էին ԱՄՆ-ում և Բրյուսելում՝ Արևմուտքի միջնորդությամբ։

Արդյո՞ք արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը ռիսկ տեսնում է, որ ՌԴ-ում փորձ արվի ՀՀ իշխանություններին ճնշելով՝ ստանալ միջանցք կամ սահմանազատում՝ ՌԴ-ի ենթակայությամբ, և Արցախի հարցի վերջնական փակում, և դիմադրելու ի՞նչ ռեսուրս, դիվանագիտական պաշար ունի ՀՀ-ն։ Արտակարգ և լիազոր դեսպանը կանխատեսելի է համարում այդպիսի հանդիպումը ՌԴ-ի հովանու ներքո։

«Բնականաբար, մրցակցությունն ավելի ու ավելի լարված է դառնում։ Ենթակառուցվածքների մասով հասկանալի է, որովհետև վերահսկողության խնդիր կա։ Բայց ամենակարևորն այն է, որ աշխարհում մեր այս փոքրիկ անկյունը դատարկվել է գերիշխող ազդեցությունից։ Եվ ո՞վ է լցնելու այդ դատարկությունը, ո՞վ ունի այդքան ռեսուրս ու հնարավորություն և, ամենակարևորը, ո՞ւմ շահերից է դա բխում։ Մեր ռեգիոնում ակնհայտ աշխատել են փոքր պետություններ, որոնք շահագրգռված են եղել։ Բայց մինչև վերջերս ՌԴ-ի գերակա շահը մնացածին ստիպում էր պասիվ դերակատարություն ունենալ։ Սա պարզ է և հասկանալի, բոլորը գիտեն։ Սակայն 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ կա բալանսի խախտում, և լուրջ խախտում»,- ասաց նա։

Դավիթ Հովհաննիսյանը համարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ սխալ է թույլ տվել՝ ենթադրելով, որ Թուրքիայի համար Արևմուտքի դեմ կազմակերպված և համակարգված դիմադրությունն ավելի կարևոր կլինի, քան ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը։

«Իմ տեսանկյունից՝ դա սխալ է։ Ռեսուրսի նվազումը ՌԴ-ին ստիպում է այդ դաշտում դաշնակիցներ փնտրել՝ իր կայսերական բնազդին հետևելով։ «Այս ծառն իմն է, այս սարն իմն է» դաշտում համագործակցության հնարավորություններ է փնտրում։ Պոտենցիալի և ռեսուրսի նվազման պայմաններում միակ հնարավորությունն այդ ռեսուրսի ավելացման ՌԴ-ի ղեկավարությունը տեսավ քայքայված սովետմիության բեկորների վրա Միութենական պետության գաղափարի սպասարկումը։ Դա Պուտինի՝ ռուսական կայսրության վերածնման և վերականգնման՝ դեռ 2007 թվականից ընդգծված մղումն է։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմը փոխեց ամեն ինչ։ Որևէ տրամաբանող և սառը մտածող փորձագետ չէր կարող ենթադրել, որ Պուտինը կգնա այս քայլին, և չկար որևէ մեկի կանխատեսումը, որ կարող է պատերազմ լինել։ Այս պայմաններում կամաց-կամաց այստեղից դուրս է գալիս Ռուսաստանը, և այս դատարկությունը պետք է լցնել։ Ակնհայտ է, որ առաջին ուժն ԱՄՆ-ն է, որի հիմնական մղումը վարչակարգերի փոփոխման պայմաններում մնացել է նույնը, որ ամեն ինչ թափանցիկ պետք է լինի, որ սահմանները պիտի հեշտ անցանելի լինեն, ինչը Բուշը կոչում էր նոր աշխարհակարգ։ Բայց դեմոկրատները չեն կիսել ԱՄՆ-ի պահպանողականների այս նոր թևի գաղափարը, որ իրենց գաղափարախոսությունը լավագույնն է աշխարհում»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։

ԱՄՆ նոր նախագահը՝ Ջո Բայդենը, այդ երկրի արտաքին քաղաքականությունը փորձում է կառուցել ժողովրդավարության և ավտորիտարիզմի հակադրության վրա՝ կենտրոնում դնելով ժողովրդավարական կարգերի պաշտպանությունը։ Դավիթ Հովհաննիսյանն ասում է՝ ամենից կարևորն այն է, որ Ջո Բայդենն ակնհայտորեն չի ձգտում պարտադրել իր ապրելակերպը և աշխարհայացքը։

«Աֆղանստանից դուրս գալով՝ Բայդենը շատ խելոք քայլ արեց, գորդյան այդ հանգույցը մի բեռ էր, որից պետք էր ազատվել, և նա ազատվեց՝ չնայած իմիջային կորուստներին։ Դա խիզախ քայլ էր։ Բայց ամենակարևոր խնդիրը գլոբալ ենթակառուցվածքների համակարգ ձևավորելն է և, իհարկե, ամենակարևորն այս խնդրի մեջ այն էր, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ լինի այդ ենթակառուցվածքների կառավարման համակարգը, ինչը պահանջում է, որ ԱՄՆ-ն ներկայացվածություն ունենա այդ բոլոր կետերում։ Այս խաղին՝ կոմունիկացիաների ստեղծման և վերահսկման, բնականաբար, Չինաստանը մասնակցում է, որովհետև իր ծրագիրն է՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։ Այս ուղղությունների վրա, հասկանալի է, ով կարողացավ այս դատարկությունները լցնել, նա էլ կշահի։ Ենթակառուցվածքների համար կոշտ մրցակցություն է»,- կարծիք հայտնեց Հովհաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան