ՌԴ-ն ճնշումներով միջա՞նցք է պահանջում ՀՀ-ից. Զախարովայի ելույթն ու ՔՊ-ականի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.02.2026 | 16:46
ՀՀ փոխվարչապետն ու Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը 
20.02.2026 | 16:46
Լարված իրավիճակ թիվ 143 մանկապարտեզում. սաների ծնողների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:35
Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը
20.02.2026 | 16:33
Դատավորները դռնփակ ժողով են անում․ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 16:25
Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հենացատկի վարժությանը
20.02.2026 | 16:13
Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան
20.02.2026 | 16:02
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դեսպան Ալեքսանդրա Քոուլին
20.02.2026 | 15:50
Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով
20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
Բոլորը

Վաշինգտոնն ու Բրյուսելը հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերություններին փորձում են վերջ դնել․ այսպիսի գնահատականով է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Հայաստանն Արևմուտքից, իբր, աննախադեպ ճնշումների է ենթարկվում։

«Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։ Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվայի և Երևանի հարաբերությունները խափանելու փորձերը հաջողություն չեն ունենա։ Մենք վճռական ենք՝ ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները»,- ասել է Զախարովան։

Նկատենք՝ ռուսաստանցի պաշտոնյան դժգոհում է այն լրատվամիջոցներից և ՀԿ-ներից, որոնք Հայաստանում գործում են Կրեմլի ազդեցությունից դուրս և պարբերաբար բարձրաձայնում են Ռուսաստանի ստանձնած ու չկատարած պարտավորությունների մասին։ Մասնավորապես, Մոսկվան ո՛չ 2021 թվականի մայիսին, ո՛չ նոյեմբերին, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիաների ընթացքում ռազմավարական դաշնակցին բնորոշ աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին։ Երևանի դիմումներն անպատասխան են մնացել թե՛ հայ-ռուսական երկկողմ, թե՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով համագործակցությունների շրջանակում։ Ավելին՝ սեպտեմբերյան բախումներից հետո, երբ արևմտյան մայրաքաղաքներից Բաքվի հասցեին հնչում էին հասցեական դատապարտումներ, Մոսկվան լուռ էր։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ Հայաստանում ոչ թե հակառուսական տրամադրություններ կան, այլ արդարացի դժգոհություն պաշտոնական Մոսկվայից, քանի որ Կրեմլը հակահայ քաղաքականություն է վարում։ Զախարովան երեկ հայտարարել էր, թե Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է պատերազմը 2020 թվականին կանգնել․ Գարեգին Միսկարյանը, սակայն, հակադարձում է՝ պատերազմը երկու տարի առաջ հենց Ռուսաստանն է հրահրել։

Բացի այն, որ ՌԴ-ն չի կատարում պայմանագրով ստանձնած անվտանգային պարտավորությունները, նաև տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների սպառազինություն է վաճառել թշնամական Ադրբեջանին։ Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի՝ 2011-20 թվականներին Ադրբեջանն իր սպառազինության 60 տոկոսը ձեռք է բերել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, Հայաստանում տեղակայված ռուսական զորակազմը ոչ միայն չդիմադրեց, այլև ցուցադրաբար փախուստի դիմեց։

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը շեշտում է՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմքում Մոսկվայի դաշնակցային պարտավորությունների չկատարումն է։ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ Զախարովայի հայտարարության համատեքստում ակնարկում է, որ Հայաստանին Ռուսաստանն է ճնշում և պահանջում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չնայած Արևմուտքից ճնշումներ չի տեսնում, բայց նաև արդարացնում է Ռուսաստանի անգործությունը՝ դաշնակցային պարտականությունների չկատարման հարցում։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդումները, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, զարմանք են առաջացնում անգամ ռուսաստանցիների շրջանում։ Դա են վկայում այսօր Երևանի փողոցներում Factor TV-ի անցկացրած հարցումները։

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ-ից Հայաստանի և Արևմուտքի առավել սերտ համագործակցությունը սուր քննադատության է արժանանում մինչև հոկտեմբերի վերջը ՌԴ-ում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ֆոնին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան