Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին

Լուրեր

03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժի դիրքերի առաջխաղացման մասին տեղեկություններին՝ նշելով, որ․ «ադրբեջանական բանակը 1683 մետր բարձրություն ունեցող Քըզըլքայա սարի վրա ռազմավարական դիրքեր է առել իր հսկողության տակ՝ վերահսկողություն հաստատելով 5 կիլոմետրանոց տարածքի վրա», երեկ էլ Factor.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը նշել էր, որ «Ադրբեջանցիները հույս ունեն վերահսկել Երևան-Գորիս մայրուղին»: Արդեն այսօր, անդրադառնալով այս տեղեկություններին, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի։ Այնուհանդերձ՝ ինչու են թուրքական և ադրբեջանական աղբյուրները աղմկում և պնդում, որ ունեն լուրջ առաջխաղացում, և որ ադրբեջանական կողմը պատրաստվում է լայնածավալ հարձակման։ Այս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Factor.am-զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ևս վստահեցրեց, որ հայկական կողմը մտահոգվելու առիթ չունի։

-Ադրբեջանական կողմը իր սուվերեն տարածքում, պետականորեն ճանաչված սահմանների շրջանակներում, կատարել է որոշակի դիրքերի փոփոխություն, որոնք կարող են որոշակի տակտիկական իրավիճակում իրենց հնարավորությունները մեծացնել, բայց մեզ համար դա էական որևէ փոփոխություն չի տալիս, որովհետև իշխող շատ ուշատ բարձունքներ և դիրքեր մնում են հայկական կողմի ձեռքում։

-Պարոն Հովհաննիսյան, երեկ Աժ պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը կարծիք էր հայտնել, որ դիրքային այդ փոփոխություններով Ադրբեջանը հույս ունի վերահսկել Երևան-Գորիս ավտոճանապարհը։ Ի՞նչ կասեք այդ առնչությամբ։

-Ես չգիտեմ, թե իրենք ինչ են ուզում անել, բայց մենք մարտունակ ենք և մեր առջև դրված խնդիրները ամբողջությամբ կատարում ենք։

-Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայկական կողմից՝ չեզոքացնելու համար, ինչպես Դուք նշեցիք, տակտիկական առումով ադրբեջանական կողմի հնարավորությունները մեծացնող այս փոփոխությունները:

-Ինչ քայլեր որ հնարավոր է, արվում են, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել։

– Արդյոք ադրբեջանական դիրքերի այս փոփոխությունն է առիթ հանդիսացել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի՝ այլ աշխատանքի անցնելու համար, ինչպես պնդում են թուրքական կայքերը։

-Սա այնքան անհեթեթ պնդում է, որ անգամ չեմ ցանկանում մեկնաբանել։