Նույնիսկ տղաների մարմինները չեն կարողանում դուրս բերել․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

«Հիմա խաղաղությունն ավելի հեռու է, քան երբևէ, Հայաստանի համար անվտանգային խնդիրներն ավելի մեծ են, քան երբևէ»,- ԱԺ նիստում  այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այս իշխանությունները սկզբում հանուն «խաղաղության» հանձնեցին Սյունիքի շուրջ ձևավորված անվտանգության գոտին, հետո Գորիս-Կապան ավտոճանապարհը, բայց խաղաղության փոխարեն ստացանք հարձակում ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Ադրբեջանցիները քայլելով մտան ու գրավեցին Սև լճի մի մասը, իսկ Փաշինյանն ասում էր՝ հո կռիվ չե՞նք անելու։

Նույն կերպ մտան Ներքին Հանդ։ Հիմա էլ ասում են, թե խաղաղության գինն Արցախն է։ Եթե կարճ բանաձևենք, ասում են՝ Արցախը տանք, ՀՀ-ն պահենք։ Նախ, ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր և սերունդների անունից տաք Արցախը, առ ոչինչ անեք Եռաբլուրում հանգչող տղաների զոհողությունները։ Երկրորդ, Արցախը մեր անվտանգության բարձիկն էր հողի վրա, հիմա էլ անվտանգության բարձիկն է բանակցություններում։ Արցախը հանձնելուց հետո սեղանին հայտնվելու է փաստաթուղթ՝ Սյունիքի, հետո նաև Հայաստանի վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագիրը անվտանգության խաղաղության երաշխք չէ

Գրիգորյան խոսքով՝ իշխանությունը պատերազմից հետո ոչինչ չի արել․ «Այս իշխանությունը պատերազմից հետո երկու տարի անց նվնվում է, որ իրենց զենք չեն վաճառում։ Չի կարողացել վերադարձնել իր քաղաքացիներին, որոնք Բաքվի բանտում են, և սեպտեմբերի 13-ից հետո նույնիսկ մեր տղաների մարմինները չեն կարողանում դուրս բերել»։

Մանրամասները՝ տեսանյութում։