Այս կոնֆլիկտի ճարտարապետը ՌԴ-ն է՝ աղետ ու ավեր է սփռում․ մի՛ խանգարիր ՀՀ-ի և ԱՄՆ-ի աշխատանքին․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.11.2024 | 20:18
Արևմուտքի հետ լարվածության ֆոնին Պուտինը դադարել է ներկայանալ հանրությանը
20.11.2024 | 20:04
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը Ռուսաստան է ժամանել
20.11.2024 | 19:55
Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:48
Դուք եք ուզում`մեր մարզիկները պարտվեն, ըմբոշխնե՛ք նրանց հաղթանակը. Գիլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:46
Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
20.11.2024 | 19:34
Եվրոպացի բնապահպանների բողոքի ակցիան՝ Բաքվի կողմից էթնիկ զտումների և հայկական տարածքների օկուպացիայի դեմ
20.11.2024 | 19:25
Ըմբիշ Էլեն Բաբաջանյանը` արծաթե մեդալակիր. զինվորականների ԱԱ
20.11.2024 | 19:15
Ինչ կփոխի Արփինե Սարգսյանի նշանակումը․ հարցում՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 19:00
Պուտինը միջուկային զենքով կհարվածի՞ Ուկրաինային Բայդենի որոշումից հետո զարգացումների արդյունքում․ զրույց Ալեքսանդր Բոժկոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 18:51
Ուկրաինային «առանձնակի զանգվածային» հրթիռային հարվածի սպառնալիքի մասին լուրերը կեղծ են․ հետախուզություն
20.11.2024 | 18:42
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Պալմիրային
20.11.2024 | 18:30
Կարինե Քոչարը՝ Ռուբեն Քոչարի մեղադրանքների մասին
20.11.2024 | 18:19
Ռուսական ինքնաթիռից 250 կգ-անոց ռումբն ընկել է ՌԴ Բելգորոդի շրջանի դպրոցի վրա
20.11.2024 | 18:19
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանին
20.11.2024 | 18:11
Անկարան «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի հետ կարևոր տրանսպորտային նախագիծ է համարում, օդային տագնապ Կիևում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թբիլիսի ժամանած Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունը քաղաքական կամք կդրսևորի և կստորագրի խաղաղության պայմանագիր Բաքվի հետ՝ հիմնված միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունքների վրա։

ՀՀ ԱԳ նախարարը վերջերս ասաց՝ Բաքուն Երևանին է փոխանցել 5 տարրերի ընդլայնված մեկնաբանությունները, և ՀՀ-ն կպատասխանի։ Երևանից նաև ասում են՝ պատրաստվում են մինչև տարեվերջ կնքել պայմանագիր։ Արդյո՞ք ապաշրջափակման, սահմանների ճանաչման, սահմանազատման, ԼՂ-ի հարցով Երևանի և Բաքվի տեսակետները մոտեցել են այնքան, որ կնքվի այդ պայմանագիրը։ Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը վստահություն է հայտնում, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր չի կնքվելու.

«Ալիևի շրջագայություններն են դրանք. դա Թբիլիսում է հայտարարել, մի քանի ամիս առաջ էլ ուրիշ տեղ էր հայտարարել։ Դա իրենց դիսկուրսն է և ուզում են դիսկուրսի մակարդակով մեզ գերազանցել՝ իբր թե, խաղաղությունն իրենք են ուզում։ Բայց պարզ է, որ իրենց կատարած ստորջրյա աշխատանքը՝ հակաքաղաքակրթական, հակամարդկային՝ պետությունները հոշոտելու, տարածքները գրավելու, շարունակվում է։ Հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր, թե՝ ոչ։ Իրենց հետ դա հնարավոր բան չի, ինչքան էլ դա ցանկանում և երազում ենք»։ Քաղաքագետը պայմանագրի կնքում պատկերացնում է միայն Ադրբեջանի հետ ռազմական բալանսը վերականգնելուց հետո.

«Իշխանությունը պետք է իմանա մեկ բան՝ իրավունքը գործում է միայն հավասար պայմաններում։ Եթե կողմերից մեկն ուժեղ է, ընդ որում՝ այդ կողմը ֆրանսիացի չէ, այլ թուրք է, ուրեմն՝ իրենց հետ խաղաղության գնալը, ինչքան էլ ցանկությունը մեծ է, հնարավոր չէ։ Իրենց դիսկուրսի մեջ սկսել են մեղմություն մտցնել, որովհետև իրենց հենարանը ՌԴ-ն էր։ Թուրքիան հայտարարություններ է անում, բայց շատ ակտիվ չէ. ոնց որ թե հիմա մի կողմ են քաշվել՝ պատերազմից հետո շատ ակտիվ էր։ Կա Հնդկաստանի դիրքորոշումը՝ ՀՀ-ին զենք վաճառելու։

Այս ամենը բերել է դիսկուրսի մեղմացման, բայց իրենց նպատակները 100 տոկոսով նույնն են՝ իրենց ընկալմամբ Արցախը հոշոտել են, մտել են ՀՀ-ի մարմնի մեջ՝ մի քանի տեղ գրավել են, և ի՞նչ են ուզում անել, ասում են՝ «հաշտվեք ձեր գաճաճ պետության կարգավիճակի հետ, այս ամեն ինչը թողեք մեզ, թող մնա այսպես, ինչ որ կա»։ Այսինքն՝ ՀՀ-ին հնազանդեցման են ուզում տանել, որ ՀՀ-ն այդ ճանապարհով գնա խաղաղության»։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչը վստահ է, որ ճնշումների տակ ՀՀ-ն չի գնալու դրան. «Որովհետև իրենք զորքերը դուրս չեն բերել, և ինքնակամ դուրս չեն բերելու երկար ժամանակ, ոչ էլ՝ արևմուտքի ճնշումով։ Դուրս կբերեն զորքերը, եթե ՀՀ-ն քիչ թե շատ ռազմական բալանսը վերականգնի, և նրանք հասկանան, որ ՀՀ-ն կարող է դա անել ռազմական ուժով, և ինքնակամ կլքեն։ Գործընթաց է, թող գնա, բայց այս պահին խաղաղություն ակնկալելն անիմաստ է»։

Մոտ օրերս Ռուսաստան կժամանեն Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հրավերով, և գագաթնաժողով կանցկացնեն պայմանագրի հարցով։ Հայկ Սուքիասյանը տեսնում է վտանգ, որ փորձ արվի ճնշումներով կամ սպառնալիքներով ՀՀ-ին հարկադրել միջանցք տալ, մի բան, որն ստանալու ակնկալիքի մասին օրերս ակնարկեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, ասելով, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Հայաստանը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Ըստ քաղաքագետի՝ ճնշումներ ՀՀ-ի վրա ՌԴ-ից հիմա էլ կան, և Զախարովայի վերջին հայտարարությունները վկայում են այդ մասին՝ ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքների մաս են կազմում.

«Ենթադրում եմ՝ Զախարովայի խոսքը նախապատրաստական աշխատանք է, թե ինչ է սպասվում եռակողմ հանդիպման ժամանակ։ Իրենց երազը նույնն է, պարզապես հնարավորություններն են փոխվել։ ՌԴ-ի վրա այն հալը չկա, որ իր կայսերական մարմնով նորից փորձի ճզմել մեզ՝ ինքը Ուկրաինայի և աշխարհի հետ մեծ խնդիրներ ունի։ Հետևապես՝ ՌԴ-ի շնչառությունն այնքան չի, որ շարունակի նույն ճնշումով այստեղ քաղաքականություն իրականացնել»։ Բայց այդ գործը՝ ՀՀ-ի վրա ռազմական ճնշում գործադրել, չի՞ անում Ադրբեջանը. «Ադրբեջանն անում է գործը, բայց նա այդ պոտեցնիալը չունի այդ միջանցքը վերցնելու։ Իհարկե, շատ հարմար է իրենց համար՝ ուզել, հետո ՌԴ-ի հետ բանակցել։ Բայց միջանցք ուզում է ՌԴ-ն։ Դա 100 տոկոս է։ Բայց ՌԴ-ի դիսկուրսն է փոխվել․ իրենք էին ուզում միջանցքը, բայց պարզ է՝ կայսրություն է, տեսնում է, որ չի կարողանում, դիսկուրսը փոխել է, որ դե լավ, եկեք եղբայրություն անենք, միջանցքը երկուսով պահենք։ Դրա տակը կարելի է դա հասկանալ, որ եթե չեք ուզում Ձեզ շրջանցեն, եկեք իրար հետ լուծենք միջանցքի հարցը» ։

Սրանց դեմ, ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն ունի արգումենտներ՝ ՌԴ-ի հանդիպմանը միջանցքի ստացում թույլ չտալու․ «Դա ՀՀ-ի ինքնիշխան տարածքն է։ Լաչինի միջանցքի հետ համեմատոթյունը սխալ է՝ Արցախը չճանաչված պետություն է, և աբսուրդ է ճանաչված պետության տարածքի համեմատումը չճանաչված պետության հետ։ ՀՀ-ի պնդումները լեգիտիմություն ունեն միջազգային հարթակներում, իրենցը՝ ոչ։ Մեր ասածը ընկալելի է միջազգային հանրության համար՝ միջազգային իրավունքի շրջանկում է․ ի՞նչ է նշանակում՝ այլ պետության տարածքում միջանցք տվեք», – ասաց Հայկ Սուքիասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան