Ի՞նչ պետք է անի պաշտոնյան, որը կտավ է նվեր ստացել և պարզվել է՝ Այվազովսկի է․ Բագրատյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում  է «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին  հարցը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագծի ընդունումը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից:

Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի զեկույցների շրջանում վերհանվել են մի շարք խնդիրներ: Անբավարար է գնահատվել ՀՀ-ում նվերները բացահայտելու վերաբերյալ գործիքակազմը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվել է առանձին հոդված՝ ուղղված նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանած կարգը խախտելու դեպքում պատասխանատվություն նախատեսելուն»,- ասաց փոխնախարարը:

«Ի՞նչ պետք է անի պաշտոնյան, որը կտավ է նվեր ստացել և պարզվել է՝ Այվազովսկի է»,- պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այս հարցն ուղղեց փոխնախարարին։

«Ոչ թե ցանկացած նվերն է հաշվառվելու, այլ միայն պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված ստացած նվերները։ Նախատեսվում է, որ 40 հազար դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ 6 ամսվա ընթացքում նույն աղբյուրից ստացված պարբերական բնութ կրող՝ 5 և ավելի նվերները։

Այս պահի դրությամբ գործող Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսվում է, որ 60 հազար դրամը գերազանցող նվեր չի կարող ընդունել պաշտոնատար անձը»։

Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլինի, որ ընդհանրապես արգելվի, որ պետական պաշտոնատար անձը նվեր ընդունի։

Մանրամասները՝ տեսանյութում։