Ինչ չի կարելի հարցնել հաշմանդամություն ունեցող անձին և ինչպես լուսաբանել հոգեկան առողջության թեման. Մեդիագիդ՝ Մուշեղ Հովսեփյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ինչպե՞ս պատմել հաշմանդամություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների մասին՝ առանց խտրական վերաբերմունք գեներացնելու, լացակումած տեքստերի ու վնասելու․ այս հարցերի շուրջ Factor TV«Մեդիագիդ» նախագծի տաղավարում խոսել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։ 

Մուշեղ Հովսեփյանը նշում է՝ պետք է խրախուսել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ազատորեն խոսել իրենց հաշմանդամության մասին, իսկ լրագրողական համայնքն իր հրապարակումներով պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ամենատարբեր թեմաների լուսաբանմանը։

«Մեդիագիդ» նախագիծը նպատակ ունի պարզ և մատչելի լեզվով պատմել մեդիայի ու ընթերցողի խնդիրների մասին, վեր հանել թեմաներ, որոնք այժմեական են, արդիական ու կարող են կողմնորոշել լսարանին՝ Fake news-ից խուսափելու և տեղեկատվության  արժանահավատ աղբյուրներ ընտրելու հարցում։ 

Ընտրված թեմաներն ընդգրկում են ինչպես ամենօրյա լրահոսի միջոցով «ապահով» տեղեկատվություն ստանալու ուղիները, այնպես էլ տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու, բովանդակություն ֆիլտրելու և տեղեկատվության հետ աշխատելու համար կարևոր հմտությունների քննարկումը։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության զարգացման ծրագրի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։