Պուտինը և Ալիևը կանչում են Նիկոլ Փաշինյանին ՌԴ՝ շանտաժով և սպառնալիքով կոմունիկացիայի շուրջ պայմանավորվելու․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում փորձում է կրկին ակտիվանալ ՌԴ-ն, որը վերջին ամիսներին պասիվացել էր, և ավելի շատ արևմտյան ձևաչափերով էին հանդիպում Փաշինյանն ու Ալիևը։ Հիշում ենք՝ Պուտինն Աստանայում Ալիևին և Փաշինյանին առաջարկել էր հանդիպել ՌԴ-ում։ Եվ արդեն ռուսական «Վեդոմոստի»-ն, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է սպասվում հոկտեմբերի վերջին, հավանաբար՝ Սոչիում։

Ի՞նչ նպատակ ունի ՌԴ-ն՝ կանչելով Փաշինյանին և Ալիևին Սոչի։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշում է, որ ՌԴ-ի մանրախնդիր շահի հետ գործ ունենք, և պետք է վերանալ ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցի կարգավորման պրոցեսներից։

«Սա մերկանտիլ հանդիպում է լինելու, որտեղ ես տեսնում եմ, որ խնդիրը կոմունիկացիաներին է վերաբերվելու։ Ամենայն հավանականությամբ, տեսան, որ բիրտ ուժի գործադրումով չի կարող հարցը կարգավորվել, որովհետև առնվազն աշխարհաքաղաքական մեկ կենտրոն՝ հեգեմոն ԱՄՆ-ն և իր սատելիտ Եվրոպան դեմ կանգնեցին ուժային մեթոդներով տարածքային փոփոխությանը։ Եվ մեկ տարածաշրջանային տերություն՝ Իրանը, հստակ ընդգծեց, որ եթե կլինի ռազմական ինտերվենցիա, Իրանը չի խուսափի ռազմական բախումից և կներգրավվի ռազմական գործընթացներում։ Եվ հաջորդ կարևորագույն հանգամանքն այն է, որ ՀՀ-ն գործուն քայլեր է կատարում հայկական զինված ուժերը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ, ինչի վառ ապացույցն են նաև Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ բարձր մակարդակով փոխշփումները»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս գործոնները դարձել են հենման կետ, որի շնորհիվ ՀՀ-ն կարողացավ գոնե առկախել ռազմական միջամտությունները․ «Եվ եթե տեսանք, որ ՌԴ-ն ուղղակիորեն ռազմական գործընթացներ չէր մեկնարկելու ռեգիոնում, այնպես, ինչպես որ դա անում է Ուկրաինայում, ապա նրա պրոքսի Ադրբեջանը բավականաչափ ահաբեկվել է իր ռազմական պլանների նկատմամբ միջազգային անհանդուրժողականությունից»։

Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի և Ալիևի խոսակցության թեման լինելու է կոմունիկացիաների խնդիրը՝ կփորձեն պայմանավորվել։

«Խոսքը գնալու է Արևելքը Արևմուտքին կապող ուղու մասին։ Այստեղ նրանք չկարողացան դուրս թողնել ՀՀ-ին, պետք է կանչեն, տնտեսական առավելություն ունենալու հետ կապված շանտաժի և սպառնալիքի լեզվով խոսեն։ Ես չեմ կարող ՀՀ վարչապետին խորհուրդ տալ, որովհետև ինֆորմացիայի մի հատված կա, որ ինձ հասու չէ։ Ես չգիտեմ, թե ԱՄՆ-ի սահմանած գիծը մինչև որտեղ է և ինչքան ճկուն կարող է գտնվել Նիկոլ Փաշինյանը՝ մանևրելու հնարավորությունը որտեղ է։ Մի բան ակնհայտ է, որ գնալու է և լսի կոմունիկացիաների, ենթակառուցվածքների հետ կապված հարցեր։ Մենք լսեցինք անգամ ՌԴ փոխվարչապետից անուղղակի շանտաժ»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի՝ օրերս արած մի աղմկոտ հայտարարություն. նա միջազգային ֆորումում հայտարարել է․ «Հայաստանի տարածքով՝ Մեղրիով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միևնույն ժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը պատրաստ կլինի մինչև 2024 թվականը»։

Ըստ նրա՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ ՀՀ-ն շրջանցող ճանապարհի մասին է խոսում Օվերչուկը։ Ի՞նչ հասկանալ այս տողերի տակ։

«Եթե ես լինեի ՀՀ-ն ներկայացնող անձը, ասեմ՝ ինչ կխոսեի․ եթե նրանք ցանկանալու են ենթակառուցվածքների հարց բարձրացնել «միջանցք» կոչեցյալի մասին, ապա՝ ճանաչելով ՀՀ-ի լիիրավ ինքնիշխանությունն այդ տարածքների նկատմամբ, ՀՀ-ն դառնում է տարանցիկ հավասարազոր կողմ այնպես, ինչպես Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն։ Եթե ՌԴ-ն շահագրգռված է լինելու իր նավթագազային հումքը սև շուկա գաղտնի կերպով մղել Հայաստանի հարավով դեպի եվրոպական շուկա, ապա մենք կարող ենք ասել հետևյալը՝ պարոնա՛յք, եթե մենք ենթակառուցվածքների հարց ենք լուծում, ցանկանում եք երկաթուղի ունենալ, ուրեմն կգործի՝ ՀՀ-ն իր մասը կկահավորի, կկազմակերպի։ Այսինքն՝ ցանկանում եք ավելի շատ նավթամուղ և գազամուղ խողովակաշարեր, թող լինեն, մենք դրանով շահագրգռված ենք, բայց թե պարունակությունն ինչ կլինի, մեր խնդիրը չէ, մենք տարանցիկ գոտի ենք։ Արևմուտքը պետք է հասկանա, որ այդ գազամուղի պարունակության կեղծումն Ադրբեջանում է տեղի ունենում»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան