Ձուկ բռնելու կամքը դեռևս չի նշանակում ձուկ բռնել․ դրա համար հարկավոր է նաև կարթ․ Փաշինյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել կառույցի նախագահ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքն արդյունավետ քննության նոր հնարավորություններ և միաժամանակ մեծ սպասումներ է ձևավորում Կոմիտեից: Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ: Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է միջազգային համագործակցությանը և նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով ամենից առաջատար դիրքերն է զբաղեցնում:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարց է ծագում, թե ինչու չենք կարողացել իրագործել՝ արդյոք քաղաքական կամքն է պակաս եղել, թե արդյոք քաղաքական կամքի նվազում է տեղի ունեցել: Բացարձակապես ոչ: Ընդհակառակը, երբ նախկինում ես հիշում եմ կառավարությունում մի քանի անգամ ունեցած մեր խորհրդակցությունները, այդ թվում՝ ներկաների մասնակցությամբ, խնդիրներ էինք առաջադրում, թե ինչու, այնուամենայնիվ, չենք կարողանում բավարար չափով, ծավալով և խորությամբ արձանագրել հաջողություններ, մենք, ի վերջո, եզրահանգում էինք, որ այստեղ շատ կարևոր է անել ինստիտուցիոնալ որակի բարեփոխումներ, որոնք հնարավոր կդարձնեն քաղաքական կամքի արձանագրումը: Որովհետև, եթե շատ կոպիտ օրինակ բերեմ՝ քանի որ «կոռուպցիա» և «ձուկ» բառերն իրար հետ ասոցացվել են և ասոցացվում են՝ ձուկ բռնելու կամքը դեռևս չի նշանակում ձուկ բռնել, որովհետև դրա համար հարկավոր է նաև կարթ ունենալ և էլ չեմ ասում՝ այլ գործիքակազմ»,- ասել է վարչապետը։