Գերմանիայի ՊՆ-ն մտահոգված է «կեղտոտ ռումբի» կիրառման մասին ՌԴ-ի հայտարարությունների կապակցությամբ

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը խորը մտահոգություն է հայտնել Ռուսասատանի՝ Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» կիրառման մասին հայտարարությունների կապակցությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Արևմուտքը պետք է հստակ հասկացնի, որ նման միջուկային զենքի ցանկացած կիրառում կդառնա «կարմիր գծի» խախտում։

«Նման բան չպետք է տեղի ունենա։ Մենք նախկինի պես աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է նա՝ նշելով, որ նման սպառնալիքները որևէ կերպ չեն ազդում Գերմանիայի կողմից Ուկրաինային տրվող աջակցության վրա։

Հավելենք, որ նախօրեին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ էր ունեցել ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ, որոնց ընթացքում մտահոգություն էր հայտնել, որ Ուկրաինան, ըստ նրա, պատրաստվում է կիրառել, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ»։

Քրիստին Լամբրեխտն Ուկրաինայի հասցեին Ռուսաստանի մեղադրանքներն անվանել է «չլսված» և «անհիմն»։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ Արևմուտքը հստակությամբ հերքի ռուսական մեղադրանքները և Մոսկվային ազդակ ուղարկի այն մասին, որ նախկինի պես աջակցում է Ուկրաինային։

Էմմա Չոբանյան