Իրանն ակտիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում ու Ուկրաինայում

Լուրեր

21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնենք՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:37
Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը
21.04.2026 | 15:28
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
21.04.2026 | 15:20
Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության
21.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Արցախ վերադարձի թեման փակելու մասին // ԵՄ-ն ՀՀ առաքելություն ուղարկելու հարցը կքննարկի․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 15:07
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
21.04.2026 | 15:01
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.04.2026 | 14:50
Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա
21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
Բոլորը

Վերջին շրջանում Իրանն ակտիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում ու մասնավորապես Հարավային Կոովկասում: Այս օրերին Իրանի զինված ուժերը, ըստ իրանական լրատվամիջոցների, զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: Զորավարժությունների ծրագիրը ներառում է Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու և ռազմավարական դիրքեր գրավելու տեխնիկան:

«Ամերիկայի Ձայն»-ը գրում է, որ ամերիկացի վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Eurasianet» առցանց պարբերականի՝ «Իրանի զինված ուժերը «զանգվածային» զորավարժություններ են սկսել Ադրբեջանի հետ սահմանին» իր հոդվածում մեջբերում է իրանցի ռազմական վերլուծաբան Հոսեյն Դալիրանի թվիթերյան գրառումը, ուր նշվում է, որ «զորավարժությունները ի ցույց են դնում զինված ուժերի վճռականությունը՝ դիմակայելու ցանկացած ռեժիմի, որը ցանկանում է խզել Իրանի ցամաքային կապը Հայաստանի հետ»:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Սյունիքի մարզկենտրոն Կապանում հոկտեմբերի 21-ին բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Վերջինս պաշտոնական այցով այս օրերին Հայաստանում է: Իր այցի ընթացքում Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»՝ շեշտելով՝ որ Թեհրանի քաղաքականությունը հիմնվում է տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման վրա: Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր մաս, և Թեհրանը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել` տարանցիկ այս ուղին զարգացնելու համար:

Դրա հետ մեկտեղ, Իրանի արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շեշտել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը: Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահը քննադատել է եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ ընդգծելով. «Իրանը մերժում է եվրոպական ռազմական ներկայությունը տարածաշրջանում անկախ պատրվակից»: Ըստ Ջոշուա Կուցերայի՝ «եվրոպական ռազմական ներկայություն» ասելով Թեհրանը նկատի ունի ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, որը մի շարք մտավախություններ է առաջացրել Թեհրանում: Քառասուն դիտորդներից բաղկացած առաքելությունը, Հայաստան ժամանելուն պես, անցել է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանը:

Դրա հետ մեկտեղ, իրանական դրոնների թեման քաղաքական լուրջ հետևանքներ է առաջացրել Թեհրանի՝ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Հոկտեմբերի 20-ին ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցի մի քանի զինվորականների և մարտական անօդաչու թռչող սարքերն արտադրող ընկերության նկատմամբ, որին միացել է նաև Մեծ Բրիտանիան: Պատճառը՝ Թեհրանի կողմից Մոսկվային ռազմական անօդաչու թռչող սարքերի տրամադրումն է, որոնք հարվածում են ուկրաիանական քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, որին զոհ են գնում տասնյակ խաղաղ բնակիչներ։

Ռուսաստանն ու Իրանը հերքում են, որ Ուկրաինայում ռուսական բանակը օգտագործում է իրանական «Շահեդ-136» դրոնը: Կրեմլը լրագրողներին վստահեցնում է, որ «օգտագործվում է ռուսական տեխնիկա՝ ռուսական անուններով», իսկ Թեհրանը փորձում է Արևմուտքին և Ուկրաինային ապացուցել, որ ոչինչ չի մատակարարում Մոսկվային։

ԱՄՆ-ի և ԵՄ-ն արձագանքը միանշանակ են՝ Թեհրանն ու Մոսկվան ստում են: Կան բավարար ապացույցներ՝ Իրանի կողմից Ռուսաստանին կամիկաձե դրոներ տրամադրելու մասին:

Իր հերթին ԱՄՆ-ն այս կապակցությամբ զգուշացրել է Իրանին հնարավոր պատժամիջոցների մասին:

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնել Ռուսաստանի կողմից Իրանից անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման կապակցությամբ, որոնք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է նաև, որ Միացյալ Նահանգներին հայտնի է դարձել, որ իրանցի զինվորականները տեղակայվել են Ղրիմում՝ օգնելու համար ռուսական կողմին գործածել իրանական դրոները: Ամերիկյան կողմը չի բացառում, որ դրանց մատակարարումները ՌԴ-ին կշարունակվեն:

Վերլուծաբանները քննարկում են Իրանի ներգրավվածությունը ուկրաինական պատերազմում: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Ատլանտյան խորհրդի փորձագետ Բարբարա Սլավինը պնդում է, որ Թեհրանը որևէ իրական օգուտ չի տեսնում միջուկային համաձայնագրի հեռանկարից, ուստի իր ապագան կապում է «պատժամիջոցների ենթարկված երկրների կոալիցիայի», ներառյալ Ռուսաստանի և Չինաստանի հետ:

«Ռեժիմը իրականում այրում է իր կամուրջները եվրոպացիների հետ, ճնշում բողոքի ցույցերը երիտասարդ կնոջ մահից հետո, կամուրջներ այրում ամբողջ ժողովրդավարական աշխարհի հետ, բայց կարծես թե դա նրանց չի հետաքրքրում: Նրանք պարզապես գնում են այս ճանապարհով»,- նշում է նա:

Իր հերթին Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան Մարկ Կացը «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հետ զրույցում առաջ է քաշում Իրանի այս պահվածքի երկու հնարավոր պատճառներ. ըստ վերլուծաբանի՝ Իրանը հույսեր է փայփայում, որ ԵՄ, ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո, կօգտվի իրանական էներգակիրներից: Մյուս հնարավոր պատճառն էլ այն է, որ Թեհրանը վախենում է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պարտությունից։

«Եթե Ռուսաստանը պարտվի, ապա հնարավոր կլինի խոսել նրա ազդեցության ուժեղ նվազման մասին: Ռուսաստանը չի կարողանա շարունակել իր գործունեությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, և չի կարողանա այսպիսով օգնել Իրանին: Իրանին պետք չէ, որ Ռուսաստանը օկուպացնի Ուկրաինան, այն պարզապես չի ցանկանում, որ Ռուսաստանը պարտվի»,- գտնում է Կացը։

Մարկ Կացի խոսքով, «իրանցիները փորձում են ավելի ակտիվ լինել, քան Չինաստանը, որը զենք չի տրամադրում Մոսկվային: Ըստ նրա, Պեկինը ակնհայտորեն չի օգնի նաև Իրանին Արևմուտքի հետ վերջիինիս հարաբերությունների վատացման դեպքում: «Այնպես որ, լիովին միասնական հակաարևմտյան դաշինքի մասին խոսելն անտեղին է, եզրակացնում է Կացը: