Բաքվին զսպողը նաև Իրանն է. Թեհրանից զգուշացնում են՝ համարժեք հակազդեցություն է լինելու. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.07.2026 | 15:22
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ Կապանում Իրանի գլխավոր հյուսապոսության բացման արարողության ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայտարարությունն ուշագրավ է հատկապես Բաքվից և Անկարայից հնչող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սպառնալից պահանջների ֆոնին։

Սյունիքի մարզկենտրոնում հյուպատոսություն բացելու որոշումն Իրանի կառավարությունը կայացրել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին։ «Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասաց իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

Աբդոլլահիանը Երևան է ժամանել երեկ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում բարձրաստիճան դիվանագետը հայտարարեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը՝ ընդգծելով, որ դա իրենց կարմիր գիծն է։ Աբդոլլահիանը նաև շեշտեց՝ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու և դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը։ Այսօր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունից հետո Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը ևս վստահեցեց՝ եթե որևէ երկիր իր սահմաններից դուրս գործողություններ իրականացնի, Իրանը կցուցաբերի համարժեք հակազդեցություն:

Իրանցի պաշտոնյաների այս հայտարարությունները, ըստ էության, ուղղված են Բաքվի ու Անկարայի միջանցքային հավակնություններին։ Երեկ իրանցի գործընկերոջ հետ ասուլիսում Արարատ Միրզոյանը շեշտեց՝ հայկական կողմի հիմնական պահանջն այն է, որ ճանապարհները պետք է մնան Հայաստանի սուվերենության ներքո։ Միրզոյանը նաև ընդգծեց՝ երբեմն հնչում են հայտարարություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, Թուրքիան, «միջանցքի» բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան Ադրբեջանը:

Իրական կողմը, ըստ փորձագետ Արմեն Պետրոսյանի, «Զանգեզուրի միջանցքի նախագիծը» ի սկզբանե դիտարկել է Հայաստանի և Իրանի պատմական սահմանը վերացնելու փորձ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

Այդ ծրագիրը մինչև այժմ իրականություն չէ նաև այն պատճառով, որ կոշտ հայտարարություններ են հնչում ոչ միայն իրանցի դիվանագիտների, այլ նաև ռազմական գործիչների կողմից՝ կարծում է իրանագետ Գարիկ Միսակյանը։ Նա այդ առումով կարևորում է Իրանի սկսած զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում։ Ինչ վերաբերում է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը, իրանագետ Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ այն աշխարհաքաղաքական և տնտեսական կարևոր դեր կունենա։

Արարատ Միրզոյանն էլ այսօր Կապանում վերահաստատեց հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան