ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու Պուտին-Էրդողան համաձայնությանը

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելն անդրադարձել է  Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու ռուս-թուրքական համաձայնությանը։

Նա նշել է, որ առաջին հերթին Թուրքիան ՆԱՏՕ-ի երկարամյա և գնահատված դաշնակիցն է, որը փետրվարից սկսած հակամարտության ընթացքում ուժեղ աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում:

«Մենք սերտ աշխատել ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Ռուսաստանին ծանր և աննախադեպ գին պարտադրելու համար, այդ թվում՝ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության, վիզային սահմանափակումների միջոցով։ Մենք Թուրքիային ու մյուս դաշնակիցներին ու գործընկերներին կոչ ենք անում չդառնալ ապահով ապաստան ապօրինի ռուսական ակտիվների կամ գործարքների համար, և մենք կշարունակենք դա անել»,-ասել  է Փաթելը՝ հավելելով․ «Եվ քանի որ դա վերաբերում է էներգետիկ զրույցին, մենք շարունակում ենք մեր դաշնակիցներին կոչ անել քայլեր ձեռնարկել իրենց էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու, Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար: Իսկ Թուրքիայի դեպքում մենք սերտորեն աշխատում ենք նրանց հետ՝ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նրանց ջանքերին աջակցելու համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Աստանայում տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում ռուսական կողմն Անկարային առաջարկել էր գազային հանգույց ստեղծել Եվրոպա մատակարարումների համար։ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե երկու նախագահները հանձնարարել են մանրամասն ու շատ արագ մշակել գազային հանգույցի ստեղծման հարցը։

Աստանայից վերադառնալիս էլ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և ռուսական կողմից համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է համատեղ քայլեր մշակել այդ ուղղությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրակիայի շրջանը կարող է դառնալ նոր գազային հանգույցի ստեղծման ամենահարմար վայրը։

Էմմա Չոբանյան